Մակրոնը 3 տոկոսի առավելություն ունի լե Պենի նկատմամբ Ֆրանսիայում ընտրությունների առաջին փուլից առաջ
SOCIETY Ֆրանսիայի նախագահի թեկնածու, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ 3 տոկոսի առավելություն ունի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ, ինչի մասին վկայում են Harris Intercative ընկերության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են ապրիլի 20-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշում Է Reuters գործակալությունը, հաջակցություն Մակրոնի, հանդես Է գալիս ընտրողների 25 տոկոսն այն դեպքում, երբ լե Պենի օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 22 տոկոսը: Երրորդ տեղը բաժանել են «Ըմբոստ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժանկ Լյուկ Մելանշոնը եւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որոնք ստացել են ձայների 19-ական տոկոսը:
Հարցումն անցկացվել Է ապրիլի 18-19-ին, դրան մասնակցել Է գրեթե 3 հազար մարդ:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
5
AraratBank Announces Change in Executive Leadership



