ԿԺԴՀ-ում միջուկային փորձարկման նախապատրաստումը սառեցված Է. 38 North
INTERNATIONAL NEWS ԿԺԴՀ-ի Պունգե ռի միակ զինափորձարանում նոր միջուկային փորձարկման նախապատրաստումը դադարեցվել Է եւ փոխադրվել սպասման ռեժիմի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 38 North վերլուծական ինտերնետ-պորտալը, որը մասնագիտացած Է հյուսիսկորեական հիմնախնդիրների բնագավառում:
Պորտալի տեղեկություններով՝ դադարեցված Է ջրի պոմպահանումը հորանից, որտեղ ենթադաբար կարող Է գտնվել միջուկային լիցքը: Անհետացել են նաեւ ծանր բեռնատարները, որոնք նախկին լուսանկարներում երեւում Էին հորանի մոտ:
38 North-ի վերլուծաբանների կարծիքով՝ այս ամենը կարող Է վկայել այն մասին, որ միջուկային փորձարկման մասին որոշումն առայժմ սառեցված Է: Փորձագետները նշում են, որ փորձարկումը կարող Է անցկացվել ցանկացած պահի ԿԺԴՀ-ի ղեկավարության կողմից ցուցման դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



