Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Նախագահը պարելու իրավունք չունի՞. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևույթների, իրողությունների և անցուդարձերի շուրջ հասարակական կարծիքի գլխավոր ձևավորողները լրատվամիջոցներն են: Այս հարցում դժվար թե որևէ մեկը վիճի: Սակայն հաճախ չորրորդ իշխանության շատ ներկայացուցիչներ, կամա թե ակամա, չարաշահում են իրենց այդ իրավունքը՝ տուրք տալով անորակ, դեղին մամուլին հատուկ լրատվությանը՝ արդյունքում գցելով հասարակության կողմից լրատվության ընկալման ճաշակը:

Այս տրամաբանությամբ մենք հաճախ ենք հանդիպում լուրերի, որոնք ոչ միայն որևէ բովանդակություն չունեն, այլև ընդհանրապես մեր շուրջ տեղի ունեցող երևույթների վերաբերյալ ստեղծում են ձևախեղված ընկալում: Արդյունքը լինում է այն, որ հանրային գիտակցության կողմից որպես սենսացիա և ցնցող լուր է ընկալվում որևէ բան, որ առավել քան բնական և սովորական է:

Այս տեսանկյունից մենք լրատվական տիրույթում ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել սիրողական տեսագրությունների, ստատուսային լուրերի այն մասին, թե ինչպես է նախագահը պարում որևէ հարսանիքում կամ այլ տոնական միջոցառման ժամանակ, ի դեպ, սրա օրինակը առավել քան թարմ է, քանի որ հայաստանյան համացանցային միջավայրը հեղեղված է Արա Աբրահամյանի հոբելյանին նախագահ Սերժ Սարգսյանի պարի տեսագրությամբ:

Նույն տրամաբանությամբ բուռն արձագանք ունեցավ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տեսագրությունը, որտեղ նա նվագում էր հարվածային գործիքների վրա: Նմանատիպ տեսանյութերից զերծ չեն մնացել բազմաթիվ նախկին ու ներկա պաշտոնյաներ: Բոլոր այս դեպքերում զարմացական վերնագրերով նշվում է, թե նախագահը պարում է, վարչապետը նվագում է, նախարարը հաց է ուտում և այլն:

Այսօրինակ լրատվությունն ինքին, գուցեև ակամայից, անջրպետ է ստեղծում ցանկացած պաշտոնյայի հասարակական ընկալման միջև, քանի որ որևէ մեկը չի կարող հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու տոնական միջոցառմանը նախագահը չի կարող պարել կամ ինչն է այդտեղ սենսացիոն: Միգուցե նախագահը, վարչապետը կամ որևէ նախարար սովորական մարդիկ չեն:

Նման, կարելի է ասել մոլորեցնող լրատվությունը բերում է նաև այլ խնդիրների: Բանն այն է, որ այս թվացյալ սենսացիաների մեջ կորչում է ընդհանրապես լրատվության և լրագրության ընկալումը, որը պարփակվում է տարատեսակ փսևդոսենսացիաների մեջ: Էլեկտրոնային լրատվության շարունակական այս վերելքի պարագայում սա լուրջ խնդիր է դառնում, քանի որ այսօրինակ նյութերով և վերնագրերով լրատվամիջոցները փորձում են ուղղակի դիտումներ ապահովել:

Սա իր հերթին բերում է ընդհանրապես հանրային ընկալման աղճատման, քանի որ ընթերցողը շարունակաբար հանդիպելով նման իրողությունների, պարզապես դադարում է հետևել լուրջ կամ վերլուծական լրատվությանը, սահմանափակվում է կարճ և հաճախ էլ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ընթերցելով և հիմք վերցնելով: Բնականաբար, սա բերում է ընդհանուր հասարակական կարծիքի ձևավորման աղճատված գործընթացի:

Վերջապես, ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ այս կամ այն տեսագրություններին, ապա անշուշտ հետաքրքիր է տեսնել պաշտոնյային ոչ պաշտոնական միջավայրում, սակայն թերևս սա չի կարող համարվել սենսացիա դասական իմաստով, այն պարզ պատճառով, որ պաշտոնյան, անկախ իր պոստի բարձրությունից, պարզապես մարդ է և քաղաքացի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference