Ապրիլի 23-ին և 24-ին կդադարեցվի որոշ փողոցների երթևեկությունը
SOCIETYՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում.
Ապրիլի 23-ին, ժամը 20-ին, ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ` Բաղրամյան պողոտան, Կիևյան փողոցը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածները:
Ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 6.30-ից մինչև 23-ը` Լենինգրադյան-Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի փողոցը մինչև Աթենքի փողոց-Իսակովի պողոտա և Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածները:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



