Արթուր Աբրահամ. Փոքրիկ Գրիգորն ինձ շատ է մոտիվացնում իր ժպիտով եւ աշխուժությամբ
LIFEՓոքրիկ Գրիգորն ինձ շատ է մոտիվացնում իր ժպիտով եւ աշխուժությամբ: Հեշտ լինի, թե դժվար, պետք է հաղթեմ Ռոբին Կրասնիկիին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ով այս օրերին պատրաստվում է ապրիլի 22-ին Գերմանիայում կայանալիք մենամարտին։ 37-ամյա Արթուր Աբրահամի մրցակիցը լեհ Ռոբին Կրասնիկին է: Մենամարտը կկայանա Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում:
Այն հարցին, թե ինչպես է փոքրիկ Գրիգորը մոտիվացնում հայրիկին, մարզիկն այսպես է պատասխանել.
«Ամեն կերպ` իր աշխուժությամբ, ժպիտով…»:
Մենամարտը տեղի կունենա ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը Երեւանի ժամանակով ժամը 00:30-ին: Կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ տարվա նոյեմբերի 12-ին Մոնակոյում պետք է ռեւանշ մենամարտ անցկացներ բրիտանացի Մարտին Մյուրեի հետ, սակայն արմունկի վնասվածքի պատճառով հրաժարվել էր այդ մենամարտից: Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսի 16-ին Բեռլինում՝ նոկաուտով 8-րդ ռաունդում հաղթելով նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ NEWS.am Sport-ում:



