«Հայաստանում առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է». Սեքսապաթոլոգ
SOCIETY168.am-ը գրում է.
«Դպրոցներում անհրաժեշտ է գոնե սակավաթիվ ժամերով դասընթաց, որի ընթացքում դեռահասը հնարավորություն կունենա ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունն իր սեռական հասունացման հոգեբանական և ֆիզիոլոգիական դրսևորումների վերաբերյալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի կլինիկայի սեքսապաթոլոգ, սեքսապաթոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը:
Նրա խոսքով՝ այսօր այդ դասընթացը սակավաթիվ ժամերով ներառված է առողջ ապրելակերպի շրջանակներում, ու դասավանդում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը.
«Թե ինչպե՞ս է դասավանդում` չեմ կարող ասել, բայց որպես մասնագետ՝ կարող եմ փաստել, որ ըստ իս՝ նախընտրելի կլիներ ընդհանրապես չլիներ, քան լիներ այդպես: Սեռական դաստիարակությունը պահանջում է հատուկ մեթոդաբանություն՝ ինչ ասել, ինչ չափով ասել, որ լսարանում ասել»:
168.am-ի հարցին, թե համացանցում շրջանառվող տեղեկատվությունը սեռական հարաբերությունների մասին որքանո՞վ դրական կամ բացասական է ազդում մեր դեռահասների և երիտասարդների սեռական դաստիարակության վրա, սեքսապաթոլոգն այսպես պատասխանեց.
«Միանշանակ դրական կողմը կա: Համացանցի դրականն այն է, որ մենք՝ մասնագետներս, հնարավորություն ենք ունենում համացանցում ներկայացնել մասնագիտական հանրամատչելի տեղեկատվություն՝ հոդվածների կամ տեսահոլովակների միջոցով, որը նույնպես իր օգտակարությունը ցույց է տալիս ժամանակի ընթացքում: Վատն այն է, որ մեր սակավաթիվ նյութերի կողքին կայծակնային արագությամբ գրեթե ամեն օր հայտնվում են անհասկանալի ծագում ունեցող նյութեր: Երևի թե կայք չկա, որտեղ չխոսվի սեռականության մասին: Երբ բացում ես կայքը, հասկանում ես, որ անհասկանալի ծագում ունեցող, երբեմն՝ ոչ ճիշտ թարգմանված նյութեր են, իսկ այսօր այդ թեմաները շատ մեծ պահանջ ունեն, և մեր փոքրաթիվ աշխատանքը չի երևում: Շատ հաճախ ապատեղեկացված զույգերը, յուրացնելով այդ ինֆորմացիան, սկսում են դրանով առաջնորդվել, դա որպես հիմք ընդունել: Նյութերի զգալի մասը ոչ մասնագետների կողմից են պատրաստվում»:
Շարունակությունն՝ այստեղ



