Լեհաստանում հիշում են վարշավյան գետտոյի ապստամբության զոհերին
SOCIETYԼեհաստանում ապրիլի 19-ին սգո միջոցառումներ են տեղի ունենում վարշավյան գետտոյի ապստամբության 74-րդ տարելիցի կապակցությամբ, որի ընթացքում շուրջ 15 հազար մարդ զոհվեց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վարշավյան գետտոն ամենախոշորն Է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական իշխանությունների կողմից հիմվածներից. այստեղ գտնվում Էին մոտավորապես 450 հազար կալանավորներ: 1942 թվականի ամռանը հիտլերականները ոչնչացրեցին գետտոյի գրեթե ողջ բնակչությանը. 1943 թվականի ապրիլին դրա տարածքում մնացել Էր 60 հազարից ոչ ավելի մարդ՝ 30 հազար «պաշտոնական» բնակիչներ ու եւս շուրջ 30 հազար շուրջկալներից փախածներ:
Գիտակցելով իրենց վիճակի անհուսությունը՝ մի քանի երիտասարդական հակաֆաշիստական կազմակերպությունների անդամներ որոշեցին մեռնել զենքը ձեռքին. ապրիլի 19-ին նրանք գրոհեցին մի խումբ ԷսԷսականների վրա:
Ապստամբությունը շարունակվում Էր մի քանի շաբաթ եւ դաժանորեն ճնշվեց: Ապաստամբությունը ճնշելուց հետո ֆաշիստներն ի նշան իրենց հաղթանակի պայթեցրեցին Վարշավայի մեծ սինագոգը:
Այդ օրվան նվիրված պաշտոնական միջոցառումները Վարշավայում սկսվել են վարշավյան գետտոյի հերոսների հուշարձանի առջեւ կազմակերպված արարողությամբ: Հուշակոթողին ծաղկեպսակ Է դրել Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...



