Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Սյունիքի ազատ տնտեսական գոտին կարող է բավական մեծ մակրոտնտեսական և միկրոտնտեսական նշանակություն ունենալ

SOCIETY

 Սյունիքի ազատ տնտեսական գոտու հիմնական նպատակը Հայաստանում ներդրումային ծավալի և մեր երկրից արտահանման պոտենցիալի մեծացումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սյունիքիազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի խորհրդինախագահառևտրաարդյունաբեականպալատի ներդրումային հանձնաժողովինախագահ Սարգիս Աղաբեկյանը: Նրա խոսքով` գոտին հնարավորություն է տալիս, որպեսզի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալները մեծանան:

«Ներկայումս ՌԴ-ի և Մաքսային միության միջև կոմունիկացիաների բացակայության պատճառով ապրանքաշրջանառության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: Գոտու առավելագույն խնդիրներից մեկը կայանալու է նրանում, որ արտադրական հզորություններ ներգրավենք Իրանից, Մաքսային միությունից, ստեղծենք աշխատատեղեր, խթանենք Սյունիքում ենթակառուցվածքների զարգացումը և մեծ ուշադրություն դարձնենք սահմանամերձ գոտիների համաչափ զարգացմանը»,- ասաց Աղաբեկյանը:

Նրա խոսքով` ՀՀ կառավարությունն, ընդառաջ գնալով շահագործողին, այնպիսի պայմաններ է ստեղծել, որ ԱՏԳ-ում կարելի է ցանկացած գործունեություն իրականացնել: Աղաբեկյանը նշեց, որ իրենց խնդիրը կայանում է նրանում, որ բարենպաստ պայմաններ ստեղծեն Հայաստան կապիտալների հոսք ապահովելու համար:

«Մենք ողջունում ենք կառավարության նման մոտեցումը, որ կոնկրետ գործնական քայլով ստեղծվեց հստակ մեխանիզմ նշված խնդիրները լուծելու համար»,- ասաց նա` հավելելով, որ գոտում ապրանքների բազմաթիվ զանգված է ներկայացված` գյուղմթերքների վերամշակում, ջրերի շշալցում և Իրանում վաճառք, սարքավորումների արտադրություն և այլն: Նրա ներկայացմամբ` ԱՏԳ-ում եղած պահեստների շնորհիվ հնարավոր է երրորդ երկրների և Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալներ կազմակերպել: ԱՏԳ-ն հատուկ ճկուն գործիք է ապահովում , որպեսզի տնտեսավարող սուբյեկտներն իրենց րջանառու միջոցները չսառեցնեն: Այսինքն` այն խմբաքանակը, որն անհրաժեշտ է շուկայի համար, տվյալ պահեստներում կպահեն:

«Միկրոտնտեսական հաշվարկներով դիտարկելու դեպքում ԱՏԳ-ի շնորհիվ, զուտ ինքնարժեքի տեսանկյունից, որոշակի ապրանքների գները կէժանան 25-27 տոկոսով: Մենք մեխանիզմներ ձևավորելու ենք ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև պատուհան ենք լինելու Մաքսային միության և հարավի միջև: Ապրանքների ինքնարժեքների մեջ կարևորագույն կոմպոնենտներից մեկը էներգիան է: էներգակիրների առումով մենք ունենում ենք բացարձակ մրցունակ գին: Տվյալ ծրագիրը ներառում է առևտրաարդյունաբերական պալատի, տնտեսավարող սուբյեկտի և պետության փոխհարաբերությունները: Ես ՀՀ-ի պատմության մջ չգիտեմ այդպիսի դեպք, որ գործարար համայնքը, պետությունը և առանձին պատասխանատու տնտեսավարող սուբյեկտը փորձեն համատեղ ծրագիր իրականացնել տևական ժամանակահատվածում` 50 տարում, որը կարող մակրոտնտեսական և միկրոտնտեսական բավական մեծ նշանակություն ունենալ թե կոնկրետ Սյունիքի տարածաշրջանի, թե Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալի մեծացման, թե մեր հասարակության սոցիալական վիճակի բարելավման համար»,- ասաց «Սյունիքի ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի խորհրդի նախագահը:

Նրա տեղեկացմամբ` հենց վաղվանից կսկսվեն գոտու նախագծման աշխատանքները, ինչից հետո ինժեներական կառույցների շինարարությունը, որոնք պետք է պատշաճ մտածված լինեն, ապահովեն այն հզորությունները, որոնք անհրաժեշտ են Մաքսային միության տարածքը թե առևտրի, թե սպասարկման ուղղությամբ զարգացնելու համար: Սյունիքի ազատ տնտեսական գոտու շահագործման ցանկալի ժամկետը նախատեսված է մինչև հոկտեմբերի 15-ը, իսկ վերջնաժամկետը նախատեսված է մեկ տարի անց: 

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience