Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Արծվիկ Մինասյանը Վայոց ձորում մասնակցել է բնապահպանական նշանակության միջոցառումների

SOCIETY

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է  «Էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելներ» ծրագրի շրջանակներում իրականացվող  Վայոց Ձորի մարզում կայացած մի շարք միջոցառումների: Մարզ այցի մեկնարկը տրվել է Եղեգնաձորի գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացման արարողությամբ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նաև Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը,  CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը և  այլոք: Սպասարկման կենտրոնը հիմնվել է WWF-Հայաստանի և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի»՝   CARD հիմնադրամի կողմից Գերմանիայի դաշնային հանրապետության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ բնապահպանության նախարարության անմիջական մասնակցությամբ:Շնորհավորելով ն որաբաց կենտրոնի կապակցությամբ՝  նախարար Արծվիկ Մինասյանը  նշել է, որ նորաբաց կենտրոնի ստեղծումը  հնարավորություն կտա նաև նվազեցնելու ճնշումը բնական ռեսուրսների օգտագործման վրա, նպաստելով բնապահպանական մի շարք հարցերի լուծմանը:Կենտրոնի ծառայություններից հնարավորություն կունենան օգտվել 4 տասնյակից ավելի համայնքներ:Այն գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ոլորտային  տարբեր ծառայություններ,կամուրջ է հանդիսանալու ֆերմերների և միջազգային կառույցների միջև, հագեցած է լինելու անասնաբուժական և արհեստական սերմնավորան ժամանակակից սարքավորումներով: Կենտրոնն իրականացնելու է նաև կրթական գործառույթ. կազմակերպվելու են սեմինարներ և դասընթացներ` հայ և արտերկրի մասնագետների կողմից:

Նախարարի հերթական կանգառը Խաչիկ գյուղում էր: Այստեղ  WWF-Հայաստանի, Գնիշիկ միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի և խաչիկ համայնքի միջև ստորագրվել է «Բնության պահպանության եռակողմ համաձայնագիրը»: Համագործակցության արդյունքում համայնքին է հանձնվել գյուղտեխնիկա և շուրջ 4000 պտղատու տնկիներ, որոնք համայնքի համար այլընտրանքային եկամտի աղբյուր կհանդիսանան:Արծվիկ Մինասյանը  կարևորել է  այս տարածաշրջանում Հարավային Կովկասի արևելյան միջանցքի կենսաբազմազանության ամբողջականության  պահպանությանն ու  համայնքային զարգա ցմանն ուղղված աշխատանքների իրականացումը, նշել, որ դրանք կնպաստեն համայնքների կողմից կենսաբազմազանության միջոցով ստացվող սոցիալ-տնտեսական օգուտների բազմապատկմանը:Նախարարի  խոսքով՝ համայնքին տրամադրված օգնությունը, ինչպես նաև  հողատարածքների արդյունավետ օգտագործումը կնպաստի գյուղի զարգացմանը, իսկ նոր համագործակցությունն էականորեն կխթանի էկոմիջանցքների ստեղծման աշխատանքները, որոնք իրականացվում են Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծմանն աջակցություն» տարածա շրջանային ծրագրով:  «Այս ծրագրի մեկնարկով մենք սկսում ենք էկոմիջանցքների քաղաքականության պրակտիկ իրագործումը, որպեսզի մեր հարուստ կենսաբազմազանության պայմաններում,հատկապես, կենդանական աշխարհը կարողանա էկոմիջանցքների միջոցով ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենա: Իսկ դա նշանակում է , որ այն համայնքները, որոնք գտնվում են այդ հատվածում, պետք է ստանան հնարավորություն, որպեսզի մի կողմից չվնասեն կենդանական աշխարհը, մյուս կողմից օգտվեն և սեփական եկամտի աղբյուրներ գտնեն ի դեմս զարգացման տարբեր ուղղությունների, այդ թվում` նոր ատառների հիմնումը, ինչը ոչ միայն կփոխի կլիմայական պայմանները Խաչիկ համայնքում, այլև նաև հնարավորություն կտա խաչիկցիներին անտառային բարիքներից նույնպես օգտվելու որպես իրենց եկամտի կայուն աղբյուր,-նշել է նախարարը:  Արծվիկ Մինասյանն  այցելել է նաև «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ»: Այստեղ նախարարին են ներկայացվել պահպանվող տարածքում նախանշվող ծրագրերը, զբոսաշրջության խթանմանն ուղղված և Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված կենդանատեսակների և բուսատեսակների պահպանության աշխատանքերը, դիտակետից հետևել բեզոարյան այծերի տեղաշարժին:&n bsp; Այցի ավարտին բնապահպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին` անդրադառնալով բնապահպանական մի շարք խնդիրների, այդ թվում, բնության հատուկ  պահպանվող տարածքների կարգավիճակին, տեսչական բարեփոխումներին վերաբերող հարցերի:    

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns