Գիտնականներն Անտարկտիկան ցուցադրել են կետի աչքերով
SOCIETYԳիտնականները տեսահոլովակ են նկարահանել Հարավային օվկիանոսի ջրերում՝ խցիկը տեղակայելով կետի մեջքին: Տեսահոլովակին ուշադրություն Է դարձրել Mashable պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Գիտնականները խցիկներ են տեղակայել, որպեսզի պարզեն Անտարկտիկայում կետերի կյանքի հետ կապված գաղտնիքները,- ասված Է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տեսագրության մեկնաբանության մեջ:- Դա թույլ Է տվել տեղեկատվություն հավաքել այն մասին, թե երբ եւ ինչպես են սնվում կետերը, նրանց սոցիալական կյանքի մասին»:
«Մեզ հաջողվեց ցույց տալ, որ օրվա զգալի մասը կետերն անցկացնում են հանգստի վիճակում կամ հաղորդակցվում են, իսկ սնվում են հիմնականում երեկոյան եւ գիշերը»,- նշել Է կետերի ուսումնասիրման առաջատար մասնագետ Արի Ֆրիդլենդերը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



