Ավստրալիայում ութոտնուկը հեծնել Է դելֆինին
SOCIETY Փորտ Մաքուորիում (Ավստրալիա) լուսանկարչուհի Ջոդի Լոուն պատկերել Է այն պահը, երբ ջրից դուրս թռչող դելֆինի մեջքին ութոտնուկ Է կառչած եղել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Metro-ն:
Լոուն լուսանկարն արել Է, երբ եղել Է Հեյսթինգս գետում լողացող նավակի մեջ: «Մենք հետաքրքրական հանդիպում ունեցանք աֆալինայի հետ, որի մեջքին ութոտնուկ Էր կառչած»,- ասել Է նա:
Ավստրալուհու խոսքով՝ դելֆինը դուրս Է թռել ջրից՝ փորձելով ազատվել կակղամորթից եւ ուտել դրան: Կինը նշել Է, որ նման կադրը կարելի Է հազվադեպ երեւույթ համարել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



