Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Նոր սահմանադրությունը Էրդողանի միանձնյա իշխանությունն օրինականացնելու նախագիծ է. թուրքագետ

INTERNATIONAL NEWS

Սահմանադրական փոփոխություններին Թուրքիայում կողմ են քվեարկել ցածր կրթական մակարդակ ունեցող ընտրողները: Նոր սահմանադրությամբ՝ Էրդողանը սահմանափակում է խորհրդարանի իրավունքները: Մի շարք կարևոր պաշտոնների նշանակումներ կենտրոնանում են իր ձեռքում, պետբյուջեն տնօրինում է անձամբ՝ օրինականացնելով իր միանձնյա իշխանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլ ի 19-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

«Սահմանադրական փոփոխություններին Թուրքիայում 58 մլն ընտրողների 51,4 տոկոսը կողմ է քվեարկել: Հօգուտ փոփոխությունների քվեարկել են երկրի կենտրոնական, արևելյան, Սև ծովի առափնյա շրջանների բնակիչները: Իսկ Ստամբուլում Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Ադանայում, Էգեյան և Միջերկրական ծովի քաղաքներում, որտեղ բնակչության կրթական մակարդակն  ավելի բարձր է, դեմ են քվեարկել: Կրթության ցածր մակարդակ ունեցող քաղաքների, օրինակ` Ուրֆայի, բնակիչները 90 տոկոս դրական ձայն են տվել»,-ասաց Հակոբ Չաքրյանը:

Նրա խոսքով՝ նոր սահմանադրությամբ Էրդողանը խիստ սահմանափակում է խորհրդարանի իրավունքները: Սահմանադրական դատարանի անդամներին, Գերագույն դատարանի, կառավարության անդամներին ևս ինքն է նշանակում: Վերացնում է Ազգային անվտանգության խորհուրդը, Գերագույն ռազմական խորհուրդը: Վարչապետի պաշտոնը դադարում է գործել: Կառավարության անդամները պատասխանատու են ոչ թե խորհրդարանի, այլ իր` նախագահի առջև: Պետբյուջեն տնօրինում է անձամբ: «Այսինքն՝ Էրդողանը դառնում է միապետ: 2014 թվականին, երբ ընտրվեց նախագահ, արդեն իսկ ուներ միանձնյա ղեկավարություն, այս հանրաքվեով օրինականացրեց այն»:

Թուրքագետի խոսքով՝ ընտրակեղծիքներ եղել են հատկապես հարավարևելյան քրդաբնակ շրջաններում, որտեղ դեռ երկու տարի առաջ թուրքական զինված ուժերը պատժիչ գործողություններ են իրականացրել:  «Այնտեղ, քանի որ ոչ միայն արտակարգ, այլև ռազմական դրություն է, զինվորները ժողովրդին սպառնացել են: Ձայները հաշվելու ժամանակ այլ կուսակցությունների ներկայացուցիչները դուրս են հրավիրվել: ԵԱՀԿ դիտորդները ևս դուրս էին հրավիրվել և գնացել Ուրֆա: Հայտնվել են առանց կնիքի ծրարներ: Խոսակցություն կա, որ շուրջ 2,5 մլն «այո» կասկածելի են: Իսկ միջազգային դիտորների կարծիքով՝ քարոզարշավի մասնակիցներն հավասար պայմաններում չէին: Մեկն օգտվում էր պետական ուղղաթիռներից, հազարավոր ծառայողական մեքենաներից, պետության գումարներից, իսկ մյուսը՝ ոչնչից»,-ասաց Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետի խոսքով՝ ընդդիմությունն առարկում էր հատկապես երկու հոդվածների համար: Դրանցից մեկի համաձայն՝ նախագահն իրավունք ունի խորհրդարանը ցրելու: Ըստ մյուսի՝ նախագահը միաժամանակ կուսակցության գլխավոր քարտուղարն է, նաև իրավունք ունի ստեղծելու նոր վարչական շրջաններ: Ինչը, շատերի կարծիքով, երկիրը կտանի մասնատման: Սակայն թուրքագետի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը ճիշտ չեն իրականացրել քարոզչությունը: Ժողովրդահանրապետական կուսակցությունը շեշտը դրել էր միայն Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսության վրա: Հանրահավաքներում Էրդողանը տարբեր քաղաքնե ր գնալիս բացատրում էր, թե իշխանությունն այդ քաղաքի համար ինչ է արել: Այնինչ ժողովրդահանրապետական կուսակցությունն ընդամենը բացականչում էր, որ իրենք Մուստաֆա Քեմալի զինվորներն են:

Որքան էլ ժողովրդահանրապետական կամ այլ կուսակցություններ պահանջեն, արդյունքները չեղյալ չեն համարվի: Չի բացառվում, որ այս հանրաքվեն Էրդողանի միանձնյա իշխանությունը օրինականացնելու արևմտյան նախագիծ է,-եզրափակեց Հակոբ Չաքրյանը:

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead