Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը հյուրընկալել է Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչներին

SOCIETY

Հայաստանն ապրիլի 19-ին հյուրընկալել է Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչներին: Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման շրջանակում «Մեկ պատուհան» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրականացման միջոցառումների ծրագրի կատարում ն ապահովող աշխատանքային խմբի համակարգող խորհրդի 4-րդ նիստի ժամանակ քննարկվել են թե´ ԵԱՏՄ, թե´ ազգային մակարդակներում «Մեկ պատուհան» մեխանիզմի զարգացման տեսլականն ու ներգրավված պետական կառավարման մարմինների գործողությունները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը նկատել է, որ ՀՀ-ում «Մեկ պատուհան» մեխանիզմի ներդրման փորձը պարտավորեցնող է. «Մենք պետք է մի քանի քայլ առաջ նայենք` սահմանելով մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու և ժամանակակից գործիքներ ներդնելու նոր խնդիր ներ ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև տնտեսվարողների համար: Այդպիսով, բիզնես-կառավարություն փոխգործակցությունից բացի կապահովվի բիզնես-բիզնես գործընկերության նոր հարթակ»: Ֆինանսավորման առկայության դեպքում կոմիտեն նախատեսում է 2017-2020թթ. ընթացքում արտաքին առևտրում ներգրավված պետություն-մասնավոր բոլոր հարաբերությունները կազմակերպել «Մեկ պատուհան» համակարգի միջոցով: «Դա կներառի նաև պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվող թույլտվությունների և լիցենզիաների տրամադրումը, մաքսային ձևակերպումները, էլեկտր ոնային վճարումները, այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակումը»,-տեղեկացրել է Ս. Ավետիքյանը։ Համակարգը կառուցվում է բիզնեսի կողմից տվյալների մեկանգամյա տրամադրման սկզբունքի հիման վրա, որից հետո ներկայացված տեղեկատվությունը հասանելի կլինի գործընթացում ներգրավված բոլոր մարմինների համար՝ իրենց լիազորությունների շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը ԵԱՏՄ գործընկերներին է ներկայացրել «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալը (trade.gov.am)` մանրամասնելով բաղկացուցիչ 19 համակարգերի առանձնահատկությունները: Նա նշել է, որ Հայաստանի փորձը կարող է օրինակ ծառայել ԵԱՏՄ շրջանակում գործարկման համար մշակվող մոդելի համար. «Մեր երկրի մաքսային ծառայությունը հաջողությամբ գործարկված հարթակի միջոցո վ պատրաստ է միջազգային չափանիշներով տեղեկատվության փոխանակում կազմակերպել ինչպես ԵԱՏՄ անդամ երկրների, այնպես էլ այլ միությունների հետ: Իրանի և Վրաստանի հետ համաձայնության գալու դեպքում տնտեսվարողներն ավելի հեշտությամբ կանցնեն հարևան երկրների ռիսկերի կառավարման համակարգերով նախատեսված ընթացակարգերը»:

Նիստի մասնակիցներն այցելել են ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» արդիականացված անցման կետ՝ ծանոթանալու ՀՀ-ում «Մեկ պատուհան» մեխանիզմի կիրառման պրակտիկային: ԵԱՏՄ անդամ-պետությունների գործընկերները փաստել են, որ համակարգն արդիական է՝ ուղղված տնտեսվարողների գործառնությունների իրականացման դյուրինացմանը. «Ի տարբերություն ԵԱՏՄ մյուս երկրների, որտեղ «Մեկ պատուհան» մեխանիզմը ձևավորվել է առաջին հերթին ի շահ պետության՝ Հայաստանում այն առավելապես կողմնորոշված է բիզնես հանրության պահանջմունքների բավարարմանը, որպեսզի պահովվի հարմարավետություն, նվազագույն միջամտություն և արագություն»,-ընդգծել է ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Դմիտրի Նեկրասովը՝ հավելելով, որ հայկական կողմի հետ փորձի փոխանակում է նախատեսվում նաև հետագայում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League