Պատրաստում ենք վրացական խոհանոցի ամենահամեղ խաչապուրիներից մեկը` մեգրելական խաչապուրի
LIFEԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
Չափաբաժինները` 12
- Պատրաստում ենք թթխմորը։ Ջուրը թեթևակի տաքացնում ենք, ավելացնում ենք 2 թ/գդ շաքարավազը և լավ խառնում ենք։ Ավելացնում ենք չոր խմորիչը, սննդային թաղանթով ծածկում ենք և 30 րոպե թողնում ենք աշխատանքային սեղանի վրա։
Կաթը նույնպես թեթևակի տաքացնում ենք, կարագը միկրոալիքային վառարանում հալեցնում ենք և թողնում ենք սառչի։ Մեծ ամանի մեջ ենք լցնում մաղած ալյուրն ու աղը, Ավելացնում ենք ձուն, կաթը և հալեցված կարագը։
- Լցնում ենք խմորիչը և 5-10 րոպե խմոր ենք հունցում` մինչև այն առաձգական դառնա։ Պատրաստի խմորը բուսայուղով պատում ենք, դնում ենք խոր ամանի մեջ և ծածկում ենք։ Թողնում ենք խմորը 2 ժամ հանգստանա։

- Պանիրը անցկացնում ենք խոշոր քերիչով։ Խմորը 3 մասի ենք բաժանում։ Խմորի յուրաքանչյուր մասը շրջանաձև գրտնակում ենք:

- Մեջտեղի հատվածում քերած պանիր ենք լցնում (150 գր)։ Խմորի եզրերը բարձրացնում ենք և մեջտեղի հատվածում հավաքում։

- Խմորը հակառակ երեսի վրա ենք շրջում և կրկին շրջանաձև գրտնակում ենք։ Խաչապուրին մի քանի տեղից ծակծկում ենք, որպեսզի ներսի օդը դուրս գա։
Խաչապուրիների վրա հարած դեղնուց ենք քսում։
- Ջեռոցը մինչև 200 աստիճան տաքացնում ենք, խաչապուրիները տեղափոխում ենք տապակի մեջ և խաչապուրիների վրա առատորեն պանիր ենք լցնում։ Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցի մեջ 8-10 րոպե, այնուհետև ջեռոցի ջերմաստիճանը առավելագույնս բարձրացնում ենք և թխում ենք մինչև ոսկեգույն երանգ ստանանք (մոտ 5 րոպե)։

- Մեգրելական խաչապուրիները մատուցում ենք տաք վիճակում։
Բարի ախորժակ։
Պատրաստեցինք վրացական խոհանոցի ամենահամեղ խաչապուրիներից մեկը` մեգրելական խաչապուրի, որը հարմար է մատուցել հատկապես նախաճաշին և ընթրիքին
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...



