Հյուսիսկորեական թերթը Թրամփի վարչակազմին նախազգուշացրել Է, որ ԿԺԴՀ-ն Սիրիան չԷ
INTERNATIONAL NEWSՓենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին: Այս պնդմամբ հանդես Է եկել «Մինչժու Չոսոն» կառավարական թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Փենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին, որոնք սիրում են խաղալ կրակի հետ եւ ձգտում են ԿԺԴՀ-ին զրկել ինքնիշխանությունից, արժանապատվությունից եւ կենսական իրավունքներից»,- ընդգծում Է թերթը:
Միացյալ Նահանգները, նշում Է թերթը, «վերջերս անպատիժ հարված հասցրեց Սիրիայի ավիաբազային»: Այս առնչությամբ «Մինչժու Չոսոնը» Թրամփի վարչակազմին կոչ Է անում «չմոռանալ, որ ԿԺԴՀ-ն Սիրիան չԷ, եւ չնյութել անխոհեմ պլաններ»:
Թերթը նախազգուշացնում Է, որ Վաշինգոնը «չի կարողանա ապահովել ամերիկյան ռազմակայանների անվտանգությունը Հարավային Կորեայում, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ ԱՄՆ-ի մայրցամաքային մասում, երբ ԿԺԴՀ-ի անպարտելի հեղափոխական ժողովրդական բանակի մարտիկները կրակ բացեն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Customer Appreciation Day in Gyumri: IDBank



