Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Պալիատիվ բժշկական ծառայությունը բարելավում է հիվանդության վերջնական փուլում գտնվողների կյանքի որակը

SOCIETY

Պալիատիվ բժշկության նոր ռազմավարական ծրագրի շնորհիվ  Հայաստանում  բարելավվում է  հիվանդության վերջնական փուլում գտնվող մարկանց կյանքի որակը: Պալիատիվ բժշկական ծառայությունների նախորդ փորձի դրական արդյունքների մասին վկայում են պիլոտային ծառայություններ մատուցած պալիատիվ բժիշկները: Այն  կարող է երկարացնել նաև մարդու կյանքի տևողությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը խոսեց նոր ծրագրի մանրամասների մասին:   

  «Հայաստանում պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության ծառայությունը առողջապահության համակարգի գործունեության նոր ուղղություն է և ունի սոցիալական կարևորագույն նշանակություն: Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման ռազմավարության 2017-2019 թվականների միջոցառումների ծրագրերի նպատակը հիվանդության վերջնական փուլում գտնվող անձանց կյանքի որակի բարելավումը, ցավի մեղմացումը, ինչպես նաև հոգեբանական, սոցիալական և հոգևոր աջակցության ցուցաբերումն է: Ըստ վիճակագրական վերլուծության տվյալների՝ Հայաստանում օրական շուրջ 3000 այցե լու պալիատիվ բժշկական օգնության ծառայությունների կարիք ունի, որը ևս մեկ անգամ վկայում է դրա ներդրման հրատապությունը»,-ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանն ու հավելեց, որ  նախորդ փորձը՝ 2012-2014 թթ. արձանագրել է բավականին բարձր ցուցանիշներ:

Պալիատիվ բուժօգնություն իրականացրած հիվանդանոցներից է եղել  «Արարատի բժշկական կենտրոնը»: Նույն բուժհաստատության պալիատիվ բժիշկ Աննա Գրիգորյանը, ով պալիատիվ բուժօգնության վերապատրաստում է անցել Ռումինիայում, Թբիլիսիում, «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց, որ պալիատիվ բուժօգնությունը խիստ անհրաժեշտ է: «Խիստ անհրաժեշտ է, որ բուժման հնարավորություն չունեցող հիվանդները ստանան գոնե պրոֆեսիոնալ օգնություն: Հաճախ հարազատները չգիտեն՝ ինչպես ճիշտ խնամել: 2012-2014 թթ. պիլոտային ծրագրերի իրականացումն ապացուցեց, որ պալի ատիվ բուժօգնությունը պարգևում է դրական արդյունք՝ արժանապատիվ կյանք, կյանքի որակի բարձրացում, կյանքի երկարացում, և իսկապես անհրաժեշտ է»:  Նրա խոսքով՝ մեծ է հատկապես պալիատիվ քույրերի դերը: Այդ պատճառով՝ նաև իր ջանքերով հրատարակվել է պալիատիվ քույրերի համար նախատեսված ձեռնարկ, որն այժմ դասավանդվում է նաև Արարատի բուժքույրերի ուսումնարանում: Բժշկուհին հույս հայտնեց, որ նոր ծրագրի շրջանակում, իրենց բուժհաստատությունը նորից կսկսի իրականացնել պալիատիվ բուժօգնություն:   

Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ պալիատիվ ծառայություններն իրականացվելու են հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն ու սպասարկում կիրառող բժշկական ծառայությունների միջոցով: Արտահիվանդանոցայինի դեպքում՝ պոլիկլինիկաներում կլինեն շրջիկ թիմեր: Հետագայում նախատեսվում է արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ընդգրկում՝ սկզբնական շրջանում Արարատի, Լոռու, Արագածոտնի և Շիրակի մարզերում՝ շարժական թիմերի ձևավորմամբ, ապա Երևանում, հետո Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյոնիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում: Պալիատիվ ծառայությունների ներդրումը կիրականացվի փուլերով՝ ընդ որում առաջին հերթին կընդգրկվեն մասնագիտացված բժշկական կազմակերպությունները, որոնց թիվը ծրագրի իրականացման ընթացքում շարունակաբար կավելանա: Նախապատվությունը տրվել է այն բժշկական կազմակերպություններին, որտեղ արդեն իսկ առկա են վերապատրաստում անցած մասնագետներ:

«Պալիատիվ բժշկական օգնությունը կկազմակերպվի թիմային սկզբունքով: Թիմում ներառված կլինեն վերապատրաստման դասընթացներ անցած համապատասխան մասնագետներ՝ ուռուցքաբան, անեսթեզիոլոգ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, հոգեթերապևտներ, ֆիզիոթերապևտներ և անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ քահանաներ: Հարկ է նշել, որ պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման բաղադրիչը կներառվի բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսուցման ծրագրերում»,-ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանն ու  հավելեց՝ իրենք հույս ունեն, որ ԵՊԲՀ-ում կստեղծվի համապատասխան կ ուրս՝ իդեալական պայմաններում մասնագիտացնելու պալիատիվ բուժօգնության մասնագետի: Իսկ վերապատրաստումների հարցը՝ ՀԿ-ների և դոնորների ֆինանսավորմամբ, քննարկման փուլում է:

Պալիատիվ բուժօգնության ժամանակ կիրառվելու են ապացուցողական բժշկության հիման վրա ստեղծված, կլինիկական ուղեցույցներով սահմանված դեղեր՝ մեծ մասամբ ցավազրկողներ: Մելիք-Նուբարյանի խոսքով՝ թեև ներկայումս մշակման փուլում է թմրամիջոցների և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դուրսգրման կարգը, որով նախատեսվում է դյուրին և առավել հասանելի դարձնել դեղերի տրման գործընթացը, սակայն, դրա հետ մեկտեղ, կիրականացվի խիստ վերահսկողություն: Միգուցե քննարկվի դեղահաբային մորֆինի գրանցման հարցը: Դեղահաբերի արժեքը կլինի բավականին մատչելի: Հավանաբար, կվ աճառվեն որոշակի դեղատներում միայն և կտրվեն բացառապես պետական մարմնի համապատասխան ուղեգրով: Թե ինչքան կարժենա պալիատիվ բժշկական ծառայությունից օգտվելը, դեռ քննարկման փուլում է:

«Ռազմավարական ծրագրի մշակման համար հաշվի է առնվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ռումինիայի փորձը: Բացի այդ, ռազմավարական ծրագրի մշակման համար ցուցաբերվել է խորհրդատվական և փորձագիտական աջակցություն «Համաշխարհային հոսպիս և պալիատիվ բուժօգնության ալյանս» կազմակերպության կողմից, որն իր գործունեությունը ծավալում է մի շարք երկրներում»,-եզրափակեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League