Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Իրան–ԵՏՄ բանակցությունների այս փուլում համաձայնություն չի կայացել. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

– Ակնկալվում էր, որ ապրիլի 14–ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում պետք է ստորագրվեր ԵՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր: Բայց ՌԴ փոխվարչապետը հայտարարեց, որ այն չի ստորագրվել, քանի որ «ԵՏՄ երկրներին չի բավարարել իրանական կողմի պատասխանը»: Դուք տեղյա՞կ եք` ի՞նչ պատասխան է տվել Իրանը:

– Այդ մասին լրացուցիչ տեղեկատվություն չկա: Բանակցություններն ընթանում են առանց լուսաբանման: Բայց նկատի առնելով իրանցիների բանակցելու արվեստն ընդհանրապես` սովորական երևույթ է, երբ դրանք կարող են բավականին երկար տևել: Բայց դա չի նշանակում, թե Իրանը հրաժարվում է բանակցություններից: Ուղղակի տվյալ փուլում կարծես թե համաձայնություն չի կայացել: Մի կարևոր հանգամանք կա: Քանի որ այդ բանակցությունները շատ դեպքերում կապվում են Հայաստանի հարավում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտու հետ, պետք է հստակորեն տարորոշել, որ այդ ազատ տնտեսական գոտին Հայաստանն ստեղծում է նախևառաջ երկկողմ հարաբերությունների համատեքստում` Իրանի հետ մեր տնտեսական հարաբերությունները խթանելու նպատակով: Սակայն ակնհայտ է, որ Սյունիքում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին միտված է նաև բավարարելու Իրան–ԵՏՄ հարաբերությունների պահանջները: Այս առումով կարծում եմ` անկախ Իրան–ԵՏՄ բանակցությունների արդյունքից, մենք պետք է շարունակենք այդ ծրագրի իրականացումը: Դա զգալի նշանակություն ունի նախևառաջ մեր երկրի համար: Եվ իրանցիներն էլ, կարծես թե, դեմ չեն:

– Ըստ էության, իրանական արտադրանքը ՌԴ և ԵՏՄ մյուս երկրներ կարող է հասնել կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի տարածքով: Գուցե Իրանը դժվարանո՞ւմ է նախապատվություն տալ կողմերից մեկին` կանխատեսելով այդ ընտրության քաղաքական հետևանքները:

– Ճիշտ եք, կա նաև Կասպից ծովի ուղին` ուղղակի ելքով դեպի Ռուսաստան և Ղազախստան: Բայց այստեղ մի շատ կարևոր տարբերություն էլ կա: Եթե իրանական ապրանքն արտադրվում է Հայաստանում, ապա նշանակում է, որ գործ ունենք իրանական ծագմամբ հայկական արտադրանքի հետ: Հետևաբար, անկախ նրանից` Իրանը ԵՏՄ–ի հետ կկնքի նման համաձայնագիր, թե ոչ, այդ արտադրանքը ԵՏՄ երկրների շուկայում վաճառվելու է արտոնյալ պայմաններով, ինչը չի կարելի ասել, դիցուք, Ադրբեջանի տարածքով «Արտադրված է Իրանում» մակնշմամբ ապրանքի մասին, որը, բնականաբար, ենթարկվելու է մաքսային լրացուցիչ հարկման: Հետևաբար այդ երկու գործընթացներն իրար կապելը ճիշտ չէ: Ամեն դեպքում «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ իրանական ապրանքը ԵՏՄ–ում լինելու է ավելի մրցունակ, քան ոչ այդպիսինը:

– Տեղեկատվություն կա, որ այս հարցում Ադրբեջանին աջակցում է Ղազախստանը, որը բավականին մեծ կշիռ ունի ԵՏՄ շրջանակներում:

– Ղազախստանի դիրքորոշումները ԵՏՄ շրջանակներում ամենևին միանշանակ չեն: Եվ շատ դեպքերում այդ երկրի քաղաքական ղեկավարությունը դուրս է գալիս ընդհանուր շահերի համատեքստից` առաջ քաշելով սեփական հարաբերությունները ԵՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ: Բայց դա չպետք է ազդի հայ–իրանական տնտեսական օրակարգի վրա, որովհետև անկախ Ղազախստանի դիրքորոշումից կամ ադրբեջանա–ղազախական հարաբերություններից` մենք Իրանի հետ ունենք սեփական օրակարգ: Ու եթե այն իրացնենք, ապա որևէ երրորդ երկիր չի կարող խոչընդոտել մեր տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

– Առաջիկայում Իրանում սպասվում են նախագահական ընտրություններ: Կարո՞ղ է այս հարցի ձգձգումը պայմանավորված լինել ընտրություններով:

– Նման հնարավորությունը պետք չէ բացառել: Իսկ Իրան–Հայաստան հարաբերությունների համատեքստում պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք` անկախ նրանից, թե ով կդառնա Իրանի հաջորդ նախագահը, դա լրջորեն չի ազդելու հայ–իրանական հարաբերությունների վրա: Քանի որ երկու երկրները փոխլրացնում են միմյանց տարածաշրջանի բազմաթիվ խնդիրներում, և այդ հարաբերությունները կախված չեն անձանցից: Իրանը Հայաստանը դիտարկում է իր համար չափազանց կարևոր, նույնիսկ կենսական նշանակության երկիր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee