6 պատճառ՝ անեն օր սուրճ խմելու համար
LIFEՍուրճը բնության մեջ միակ նյութն է, որի մեջ պարունակվում է առողջության համար օգտակար ավելի քան 120 նյութեր, վիտամիններ, հանքային աղեր և այլ արժեքավոր միկրոտարրեր: Բացի այդ՝ սուրճը բովելուց 180 օրերի ընթացքում պահպանում է իր օգտակար հատկությունները:
Եվ այսպես, ահա 6 պատճառ՝ ինչու պետք չէ հրաժարվել սուրճից: Սկսենք ամենահայտնի փաստից.
1.Կոֆեին: Բոլորին հայտնի ալկալոիդը խթանում է կենտրոնական նյարդային համակարգը, լավացնում է սրտի աշխատանքը, անքնության «ընկերն» է և հիպերտոնիկները «թշնամին»:Կոֆեինի խթանիչ հատկությունները բերում են մտավոր և ֆիզիկական աշխատունակության բարձրացմանը:Մի շարք գիտնականներ պնդում են, որ սուրճի միայն բույրը բավարար է, որ մարդն արթնանա քնից:Իզուր չէ, որ սուրճը համարվում է հզոր աֆրոդիզիակ:Ի դեպ՝ կոֆեին պարունակում է ոչ միայն սուրճը, այլ նաև սև և կանաչ թեյերը ու շոկոլադը:
2.Տրիգոննելին: Այն լավացնում է օրգանիզմի ածխաջրափոխանակությունը, ունի անոթալայնիչ հատկություն:
3.Թթուներ: Սուրճի բաղադրության մեջ մտնող թթուները խթանում են ստամոքսահյութի արտադրությունը և արագացնում են մարսման գործընթացը:Ահա թե ինչու ուտելուց հետո մեկ գավաթ սուրճը ոչ միայն համեղ կլինի, այլ նաև կօգնի կերածը շուտ մարսել:
4.Պոլիֆենոլներ: Սրանք մեր գեղեցկության և երիտասարդության պահապաններն են:Պոլիֆենոլները անտիօքսիդանտներ են, որոնք պայքարում են մեր օրգանիզմի ծերացման դեմ:
5.Հակահիստամին նյութեր: Սրանք օրգանիզմին օգնում են ալերգիայի դեմ պայքարում:
6.Հանքային նյութեր: Սուրճը պարունակում է ֆոսֆատներ, սուլֆատներ, կալցիում, մագնեզիում, նատրիում, կալիում, երկաթ, ինչպես նաև վիտամիններ և կյանքի համար անհրաժեշտ և առողջությանը նպաստող նյութեր: Ընդ որում՝ վիտանին B3-ը նպաստում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակի իջեցմանը:



