Ֆրանսիան կշարունակի խաղաղ կարգավորման գործընթացը. Նիկոլա Դյուպոն-Էնյանն անդրադարձել է ԼՂ խնդրին
INTERNATIONAL NEWSՖրանսիան պետք է շարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպաստելուն ուղղված գործունեությունը: Այդ մասին Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը:
«Ֆրանսիան ամբողջությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում է: Մենք պետք է շարունակենք խաղաղ գործընթացը բոլոր կողմերի միջև` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է նա:
Անդրադառնալով Փարիզում հայկական հիշողության կենտրոն ստեղծելու ծրագրին` Էնյանն ասել է, որ կողմ է դրան: «Շատ ազգեր են Փարիզում Ֆրանսիայի աջակցությամբ ստեղծել ազգային կենտրոն կամ հուշահամալիր: Այդ կենտրոնները Ֆրանսիայի բաց լինելու ավանդույթն են ներկայացնում»,- ասել է նա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



