Yerevan, 21.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է, երբ մեր բիզնեսի դեմքերը հենց մենք ենք. Դավիթ Աղաջանյան (լուսանկարներ)

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Դերասան Դավիթ Աղաջանյանը Life.panorama.am-ին պատմել է նորաստեղծ բիզնեսի մասին, ինչպես նաեւ տրամադրել իր անվանական բրենդի նոր հավաքածուի լուսանկարները, որոնց մոդելները հենց ինքն ու սիրելին են:

«Բիզնես հիմնելու մտքեր վաղուց ունեի, որոնք սկսեցի իրականություն դարձնել քայլ առ քայլ: Իհարկե, ինչպես յուրաքանչյու գործ հիմնելը, այնպես էլ այս պարագայում դժվարություններ կային ու կլինեն, սակայն, եթե կա նպատակ ու տրամադրվածություն, ապա հնարավոր է հասնել անհնարինին: Անկեղծ ասած՝ իսկզբանե մտքեր ունեի ստեղծել մի բան, որի նմանը չկա մեր երկրում, ու կարծում եմ, ինձ մոտ դա հաջողվեց: «DA» զարդերի բրենդը դեռեւս  եծ տարածում չունի, սակայն վստահ եմ՝ մեր որակի շնորհիվ այն դեռ շատերին կհասցնի դուր գալ»,- նշեց Դավիթն ու շեշտեց՝ ամեն ինչ արվում է բարձրորակ զարդեր ստեղծելու համար.

«Մեզ մոտ միայն կաշվե, արծաթյա եւ բնական քարերից զարդեր են, մեծամասամբ թեւնոցներ: Ասեմ, որ հենց սկզբից որոշում կայացրեցի, որ մեզ մոտ լինելու են բացառապես լավ որակի զարդեր: Ինքս ամեն հարցում եմ բծախնդիր, իսկ բրենդի ստեղծման գործում այդ հատկանիշս ասես կրկնապատկված լինի: Նշեմ նաեւ, որ օգտագործվող քարերի մեծ մասը ներմուծում եմ դրսից, կաշիները միայն բնական են: Անգամ մատուցման ձեւի հարցում ենք որակի վրա շեշտը դնում՝ գեղեցիկ ու որակյալ տուփ եւ այլն»,- հավելեց արդեն նաեւ բիզնեսմեն դերասանը:

Մեր հարցին, թե ի՞նչ արժեն Դավիթ Աղաջանյանի  անունը կրող բրենդի թեւնոցները, պատասխանեց.

«Անկեղծ ասած, երբ նոր էի քայելր ձեռանրկում այս զարդերի ստեղծման գործում, ինձ խորհուրդ էին տալիս բարձր գներով մտնել շուկա, սակայն որոշեցի, որ այն կլինի ավելի հասանելի, բայց համապատասխան կլինի նաեւ որակին: Մեզ մոտ արժեքը սկսում է 30.000 դրամից, ամեն ինչ կախված է օգտագործվող նյութից, ընդ որում նշեմ, որ մեր բոլոր մոդելների վրա արծաթ է օգտագործվում»:

«DA» զարդերի մոդելների հեղինակը հենց Դավիթն է, իսկ սիրելին՝ դերասանուհի եւ երգչուհի Աննա Դովլաթյանը, նրան օգնում է կանացի մոդելների հարցում:

«Աննան իր մեջ ունի նկարչական ջիղ ու կարողանում է մտքերը նաեւ թղթին հանձնել: Կանացի մոդելները ես ամբողջովին վստահել եմ իրեն, դե իսկ տղամարդկանց մոդելների հարցում ես ունեմ իմ պատկերացումները, որոնք բացատրելով մեր մասնագետին, կարողանում ենք ստանալ ցանկալի արդյունք»,- նշեց նա:

Ի դեպ՝ օրերս Դավիթն ու Աննան որպես մոդելներ են հանդես եկել «DA» զարդերի ցուցադրության համար.

«Ինքս մտածեցի, որ մեզնից լավ ոչ մեկ չի կարող ներկայացնել մեր զարդերը: Լուսանկարների հարցում շեշտը դրել ենք չափավորության, հետաքրքրության ու օրիգինալության վրա: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է, երբ մեր բիզնեսի դեմքերը հենց մենք ենք»,- նշեց նա:

Դավիթ Աղաջանյանի բիզնեսը տարածում է գտել դեռեւս միայն օնլայն հարթության մեջ, սակայն դերասանի խոսքով՝ արդեն իսկ մտքեր ունի բրենդային խանութ բացել: Միայն թե այս հարցում Դավիթը շտապողականություն չի ցուցաբերում, թողնելով որ ամեն ինչ իր հունով ընթանա:

Հետաքրքրվելով, թե «Շանթ Պրեմիումի» «Օտարը» հեռուստասերիալից զատ Դավիթ Աղաջանյանն էլ ի՞նչ ծրագրեր ունի, պատասխանեց.

«Փակագծեր բացելով ասեմ, որ «Օտարը» հեռուստասերիալը շուտով նաեւ «Շանթ» հեռուստանկերության եթերում կլինի: Հիմա ուշադրությունս կենտրոնացած է այս սերիալի եւ բիզնեսի վրա. Ուզում եմ, որ իմ կատարած յուրաքանչյուր աշխատանք լավ պտուղներ տա, իսկ դրա համար պետք է ուժերի կենտրոնացում»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data