Վաղաժամկետ ընտրությունների անցկացումը չի ազդի Brexit-ի գրաֆիկի վրա. Մեյ
INTERNATIONAL NEWS Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի ազդի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit-ի) գրաֆիկի վրա: Այդ մասին, հայտնել Է վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Brexit-ը «կընթանա իր կարգով, ճիշտ այնպես, ինչպես կա»: Դաունինգ-սթրիթում վարչապետի դիվանատան աշխատակիցն ընդգծել Է, որ պաշտոնյաները շարունակում են աշխատել հանրակցությունից երկրի դուրս գալու գրաֆիկի կատարման վրա:
Նա նաեւ հավելել Է, որ վարչապետը նախարարների կաբինետի անդամների լիակատար աջակցությունն Է ստացել վաղաժամկետ ընտրությունների հարցում, ինչպես նաեւ այդ որոշման մասին հեռախոսով ծանուցել Է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն եւ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին,
Ապրիլի 18-ին ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն հայտարարել Է, որ հունիսի 8-ին կկայանան վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: Մեծ Բրիտանիան Brexit-ի մասին որոշումից հետո որոշակիության, կայունության եւ ուժեղ ղեկավարության կարիք ունի, ուստի եւ անհրաժեշտ Է անցկացնել վաղաժամկետ ընտրություններ, ասել Է նա: Մեյը հավելել Է, որ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը, «հետդարձի ճանապարհ չկա»:
Ավելի վաղ պլանավորվում Էր ընտրություններն անցկացնել 2020 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Customer Appreciation Day in Gyumri: IDBank



