Մատվիենկոն ԵԱՏՄ-ի երկրներին առաջարկել Է թանգարանային նախագծեր փոխանակել
INTERNATIONAL NEWSՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն այն կարծիքին Է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պայմանագրի մասնակից երկրները պետք Է ավելի սերտորեն համագործակցեն մշակույթի բնագավառում: Մշակութային փոխանակման մեխանիզմներից մեկը կարող Է դառնալ միության անդամ երկրների թանգարանների մասնաճյուղերի բացումն արտասահմանում, նշել Է սենատորը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Այսօր Եվրոպայում աշխատում են Էրմիտաժի եւ Ռուսական թանգարանի ներկայացուցչությունները: Վստահ եմ, որ այդ փորձը հարկավոր Է տարածել նաեւ Եվրասիական տարածքում: Եվ հարկ Է, որ մեր գործընկերներն իրենց թանգարանների մասնաճյուղերն ստեղծեն Ռուսաստանում»,-ասել Է խոսնակը՝ հանդես գալով Դաշնության խորհրդին առընթեր Ինտեգրացիոն ակումբի նիստում, որը նվիրված Էր ԵԱՏՄ-ի տարածքում մշակութային կապերի ընդլայնմանը:
Նա նաեւ չափազանց կարեւոր ուղղություն Է համարել համատեղ ստեղծագործական նախագծերի իրականացումը: Նրա խոսքով՝ դրանցում պետք Է ներգրավել մշակույթի ճանաչված գործիչներին, շնորհալի երեխաներին, տաղանդավոր երիտասարդությանը: «Հետաքրքիր գաղափար կարող Էր դառնալ, ասենք, Եվրասիական երիտասարդական երգչախմբի կամ նվագախմբի ստեղծումը»,- ասել Է Մատվիենկոն:
Դրա հետ մեկտեղ սենատորը հիշեցրել Է, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը մշակույթի ոլորտում մասնակից երկրների փոխգործակցության հատուկ կարգավորում չի նախատեսում:
Եվրասիական տնտեսական միության կառավարման մարմինների թվում բացակայում Է մշակութային ու հումանիտար համագործակցության համար պատասխանատու ստորաբաժանումը, հավելել Է Մատվիենկոն: «Ուստի առաջարկում եմ քննարկել Եվրասիական տնտեսական միության հիմքի վրա մասնակից երկրների հումանիտար համագործակցության եւ տարածաշրջանային բաժանմունքների խորհրդի ստեղծման նպատակահարմարության հարցը»,- եզրափակել Է սենատորը:
ԵԱՏՄ-ի մասնակից երկրներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



