Հայտնի են դարձել iPhone 8-ի հանգուցային առանձնահատկությունները
SOCIETYApple կորպորացիան կազատվի Touch ID մատնադրոշմների սքաներից՝ դրա ինտեգրացման խնդրի պատճառով: Այս մասին հայտնել Է Pacific Crest Securities ընկերության վերլուծաբան Էնդի Հարգրիվզը, տեղեկացնում Է MacRumors-ը:
Մասնագետի խոսքով՝ Apple-ը պլանավորում Է մատնադրոշմների սքաները տեղադրել դիսփլեյի մակերեւույթի տակ, որպեսզի այն գործի Էկրանի ցանկացած մասից: Սակայն ընկերությունում առաջացել են տեխնոլոգիայի ներդրման հետ կապված դժվարություններ, ուստի դրանից կարող են հրաժարվել հօգուտ կենսաչափական աուտենտիֆիկացիայի մի այլ մեխանիզմի՝ աչքի ծիածանաթաղանթի սքաների օրինակով: Նաեւ ընկերությունը կարող Է մատնադրոշմների սքաները տեղադրել սարքի հետին կափարիչի վրա:
Mac Otakara պորտալը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, պնդում Է, որ նոր iPhone-ի ամենաթանկ տարբերակը կստանա Edition (Apple Watch-ի նմանությամբ) անվանումը եւ չժանգոտվող պողպատից կորպուս: Նաեւ այն կհանդերձեն կրկնակի խցիկով՝ մոդուլների ուղղաձիգ դիրքով՝ VR-կոնտենտի նկարահանման համար:
Սակայն, դատելով ըստ ընկերության վերջին արտոնագրերի, iPhone 8-ը կստանա կորպուս «հեղուկ մետաղից»: Այդ նյութը ցիրկոնիումի, տիտանի, նիկելի, պղնձի եւ այլ մետաղների հատուկ համահալվածք Է եւ իր կառուցվածքով ավելի շատ ապակի Է հիշեցնում:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
5
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...



