Լանա Դել Ռեյն ազդվել Է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի հակամարտությունից ու երգ Է գրել
INTERNATIONAL NEWSԱմերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը նոր կոմպոզիցիա Է գրել՝ Coachella փառատոնից հետո գտնվելով տպավորությունների ներքո: Կատարողը երգից մի հատված զետեղել Է Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չեմ ստի. ես խառը զգացողություններ ունեի հանգստյան օրերին, երբ պարում Էի ու միաժամանակ հետեւում այն բանին, թե ինչպես Է լարվածությունն աճում Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում»,- նշել Է երգչուհին գրառման մեջ:
Դել Ռեյի խոսքով՝ ինքը հույս ունի, որ խաղաղության համար մեկ մարդու աղոթքը կարող Է իր ներդրումն ունենալ հակամարտությունների դադարեցման գործում:
Մարտի վերջին երգչուհին հայտնել Է իր հինգերորդ ստուդիական ալբոմի առաջիկա թողարկման մասին, որը կոչվելու Է Lust For Life: Ռելիզի ամսաթիվն առայժմ հայտնի չԷ, բայց երգչուհին արդեն ցույց Է տվել շապիկը: Ավելի վաղ Դել Ռեյը հոլովակ Էր թողարկել Love թրեքի համար:
Ներկայում երգչուհու դիսկոդարանում կա չորս ստուդիական ալբոմ: Դրանցից վերջինը՝ Honeymoon, նա թողարկել Է 2015 թվականի սեպտեմբերին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



