ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Արա Աբրահամյանի մասին. (տեսանյութ)
VIDEO«Նա էությամբ չափազանց տաղանդավոր, բոլորից տարբերվող, չափազանց էներգետիկ մարդ է»,- Արա Աբրահամյանի մասին նրա ծննդյան տոնի կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նա առանձնանում է իր լավատեսությամբ, ինչն այս դժվարին ժամանակներում պահպանելը հրաշալի է: Շատ իմաստուն մարդ է, հրաշալի ընկեր, շատ լավ կարողանում է աշխատել և հանգստանալ, հրաշալի հայ է»,-ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակի խոսքվ՝ Աբրահամյանը, երկար տարիներ ղեկավարելով Ռուսաստանի հայերի միությունը, իր գործին շատ պատասխանատվությամբ է վերաբերում:
«Առաջին հայացքից այդքան էլ նկատելի չէ նրա բարեգործական գործունեությունը, բայց նրանք, ովքեր դրա մասին, գիտեն, հպարտանում են նրանով»,-ասել է Պեսկովը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



