Թաիլանդում օձը նետվել Է ճանապարհով ընթացող մոտոցիկլիստի վրա
INTERNATIONAL NEWSԹաիլանդում օձը քիչ Էր մնում խայթի մայրուղով ընթացող մոտոցիկլիստին: Պատահարի տեսահոլովակի վրա ուշադրություն Է դարձրել Mashable պորտալը:
«Դուք, հավանաբար, կարծում եք, թե մոտոցիկլետով ուղեւորության ժամանակ օձի կողմից խայթվելու շանսերը բավականին փոքր են: Բայց, ըստ երեւույթին, Թաիլանդի Լամպանգի նահանգում ամեն ինչ այլ կերպ Է»,- նշել Է հրատարակության թղթակիցը:
Տեսահոլովակում, որը մեկ օրում ավելի քան 400 հազար դիտում Է հավաքել, երեւում Է, թե ինչպես Է օձը նետվում վարորդի վրա, որն ստիպված Է եղել մի կողմ թեքվել եւ բարձրացնել ոտքերը՝ խայթոցից խուսափելու համար:
Դատելով ըստ ամենայնի՝ օձն ընկել Է մոտոցիկլետի հետեւից ընթացող ավտոմեքենայի տակ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



