Էլինա Դանիելյանը Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության առաջատարների թվում է
SPORTՌիգայում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթեց Օլգա Գիրյային: Մարիա Գևորգյանն ուժեղ գտնվեց Գովհար Բեյդուլաևայից, Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Աննա Վարակոմսկայի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը պարտվեց Ցոլակիդու Ստավրուլային:
7-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը, Նանա Ձագնիձեն, Ալեքսանդրա Գորյաչկինան և Դարյա Պուստովոյտովան վաստակել են 5.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:
Լիլիթ Մկրտչյանն իր ակտիվում ունի 4 միավոր, իսկ Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը վաստակել են 3.5-ական միավոր:
Մրցաշարի 8-րդ տուրը տեղի կունենա ապրիլի 19-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



