Մոսկվայում տեղի է ունեցել «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը
CULTUREՄոսկվայի Կինոյի տանն ապրիլի 12-ին տեղի ունեցավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան, որը կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Կինոնկարը պատմում է երկու հերոսների մասին, որոնք, ազգամիջյան հակամարտության արդյունքում գտնվելով դիմակայության տարբեր կողմերում, այնուամենայնիվ, պատրաստ են գնալ անձնազոհության` հանուն մարդկային կյանքի:
Ֆիլմի երաժշտության հեղինակն աշխարհահռչակ ամերիկահայ ռոք-երգիչ, "System of a Down" խմբի վոկալիստ Սերժ Թանգյանն է:
Ցուցադրության ավարտին ելույթ ունեցավ նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



