Հայաստանում ռուսական ռազմակայանի հետախույզները ոչնչացրել են պայմանական հակառակորդին
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների հատուկ մարտավարական վարժանքները «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում:
Ինչպես տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մարտական պատրաստության միջոցառումների ընթացքում հետախույզները կատարում են պայմանական հակառակորդի տեղաբաշխման շրջանի որոնման եւ շրջափակման, դիվերսիոն հետախուզական խմբի շարժվող շարասյան վրա հարձակման, լեռնային անտառապատ տեղանքում թաքցված զենքի եւ զինամթերքի որոնման խնդիրներ՝ քարտեզի եւ արդի GPS-նավիգատորների օգտագործմամբ:
Հետախույզները պետք Է կատարեն հատուկ, մարտավարական, կրակային պատրաստության եւ այլ դիսցիպլինների շուրջ 30 նորմատիվներ, ինչպես նաեւ ավելի քան 20 խոչընդոտ հաղթահարեն հետախույզի հատուկ լեռնային գոտում:
Ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա հատուկ մարտավարական վարժանքներ անցկացնելիս բոլոր զինծառայողները կիրառում են «Ռատնիկ» արդի հանդերձանքը:
Վարժանքներին, որոնք անցկացվում են ուսուցման ձմեռային շրջանի ստուգարքի հանձնման շրջանակներում, ներգրավված են շուրջ 500 զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա:



