Թուրքիայում շարունակվում են բազմահազարանոց հանրահավաքները
INTERNATIONAL NEWSԹուրքիայի տարբեր քաղաքներում սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո սկսված հանրահավաքները շարունակվել են նաև ապրիլի 17-ի երեկոյան: Հատկապես խոշոր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում և Էսքիշեհիրում:
Ցուցարարները հատկապես իրենց բողոքն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել անհրաժեշտ դրոշմակնիք չունեցող քվեները: Նրանք պահել են պաստառներ` «Ոչ, մենք ենք հաղթելու» գրությամբ` պահանջելով չեղյալ համարել հանրաքվեի արդյունքները:
Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի տեղեկություններով` Իզմիրում և Անթալիայում կազմակերպված ցույցերի ժամանակ մեծ թվով մարդիկ են ձերբակալվել:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Customer Appreciation Day in Gyumri: IDBank



