Պետերբուրգում պայթյունի ենթադրյալ կազմակերպչին գտել են հեռախոսով. «Կոմերսանտ»
INTERNATIONAL NEWSՊետերբուրգի մետրոյում ահաբեկչական գործողության ենթադրյալ կազմակերպիչ Աբրոր Ազիմովին հաջողվել Է բռնել միացված հեռախոսի շնորհիվ: Այդ մասին գրել Է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Հրատարակության տվյալներով՝ տղամարդուն բռնել են՝ վերլուծելով մահապարտ Աքբարժոն Ջալիլովի շփումները: Հենց Ազիմովին Է ահաբեկիչը զանգահարել ինքնապայթեցումից առաջ, հավանաբար, հայտնելով ակցիան կատարելու պատրաստության մասին:
Կասկածյալին փնտրել են մի քանի օր, քանի որ պայթյունից հետո նա թաքնվել Է. չի հայտնվել վարձու բնակարանում եւ ազատվել Է բոլոր հեռախոսներից: Ապրիլի 17-ին նա գնել Է նոր շարժական հեռախոսներ եւ սիմ-քարտեր: Ակտիվացներով քարտերից մեկը՝ նա մատնել Է իր գտնվելու վայրը:
Ազիմովին ձերբակալել են Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի երկաթուղային անցուղու մոտ: Ձերբակալելիս նրա մոտ գտել են Մակարովի ատրճանակ:
Ապրիլի 3-ին Պետերբուրգի մետրոյի «Սեննայա պլոշչադ» եւ «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ-2» կայարանների միջեւ ընկած տեղամասում որոտացել Է հուժկու պայթյուն: Ռումբը գործողության մեջ Է դրել մահապարտ ահաբեկիչը, զոհվել Է 15 մարդ: Ավելի ուշ «Պլոշչադ Վոստանիա» կայարանում գտել են եւս մեկ ռումբ, որը հաջողվել Է վնասազերծել: Գործի հետաքննության շրջանակներում ձերբակալվել են ութ կասկածյալներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



