Արքայազններ Ուիլամը եւ Հարրին տղամարդկանց հորդորել են չխուսափել հոգեբաններից
INTERNATIONAL NEWSԱրքայազններ Ուիլյամը եւ Հարրին բրիտանացի տղամարդկանց հորդորել են չանտեսել եւ չթաքցնել իրենց հոգեբանական խնդիրները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչներն ասել են CALM բարեգործական հանդեսի համար կազմակերպված հարցազրույցում:
«Որոշ լուրջ խնդիրների շուրջ խոսակցությունները շատ երկար ժամանակ արգելքի տակ Էին,- խոստովանել Է արքայազն Ուիլյամը:- (Համարվում Էր, որ) հաջողակ, ուժեղ մարդիկ չեն տառապում: Բայց, իհարկե, դա այդպես չԷ»: «Իրականում, ամեն ինչ շատ պարզ Է: Եթե զգում ես, որ որեւիցե մեկի հետ հարկ Է խոսել այդ մասին, դա, իրոք, կարող Է օգնել»,- ասել Է նա:
«Մեզ բոլորիս համար երբեմն հեշտ չի լինում, բայց տղամարդիկ առանձնահատուկ անհրաժեշտություն են զգում ձեւացնել, թե ամեն ինչ կարգին Է»,- ասել Է արքայազն Հարրին:
Ավելի վաղ արքայազն Հարրին խոստովանել Է , որ լուրջ հոգեբանական խնդիրներ Է ունեցել մոր՝ արքայադուստր Դիանայի մահվանից հետո: Նա ասել Է, որ երկու տարի «կատարյալ քաոսի» մեջ Է եղել:
Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին (Ուիլյամը եւ նրա տիկին Քեյթը), ինչպես նաեւ արքայազն Հարրին Heads Together արշավի շրջանակներում հասարակական կարծիքն ակտիվորեն հրավիրում են հոգեբանական խնդիրների լուծման եւ հոգեբանական առողջության պահպանման վրա:



