Ավստրալիան խստացրեց աշխատանքային այցագրերի տրամադրման պահանջները
INTERNATIONAL NEWSԱվստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը հայտարարել Է կարճաժամկետ աշխատանքային այցագրերի վերացման եւ երկրում աշխատելու համար այցագրի ստացման պահանջների խստացման մասին:
«Ավստրալացիները պետք Է առավելություն ունենան Ավստրալիայում աշխատանք ստանալիս: Ուստի մենք վերացնում ենք թիվ 457 ձեւի այցագրերը՝ այն այցագրերը, որոնք օտարերկրացիներին թույլ են տալիս ժամանակավոր աշխատել մեր երկրում»,- հայտարարել Է Թեռնբուլը տեսաուղերձում, որը զետեղված Է Facebook սոցիալական ցանցի նրա Էջում:
Վարչապետի խոսքով՝ նոր այցագրերը կստանան «ամենալավ եւ առաջնակարգ» աշխատողները: Նա հավելել Է, որ այդ փաստաթուղթն ստանալու համար անհրաժեշտ Է անգլերենի ավելի լավ իմացություն, աշխատանքի փորձ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



