Հանգստի անցած Բենեդիկտոս XVI պապն 90-ամյակը նշել Է մեկ գավաթ գարեջրով
INTERNATIONAL NEWSՀանգստի անցած Բենեդիկտոս XVI պապն 90-ամյա հոբելյանը նշել Է մեկ գավաթ գարեջրով եւ հայրենի Բավարիայից ժամանած հյուրերի ընկերակցությամբ: Այդ մասին ապրիլի 17-ին հայտնել Է Սուրբ Աթոռի L՚Osservatore Romano պաշտոնական հրատարակությունը:
Հրատարակության հրապարակած լուսանկարներում Բենեդիկ տոս XVI-ը պատկերված Է գարեջրի գավաթը ձեռքին հյուրերի ընկերակցությամբ, որոնց թվում Է նրա ավագ եղբայր մոնսենիոր Գեորգ Ռատցինգերը, որը նույնպես գարեջուր Է ըմպում:
Հանգստի անցած պապին այլ բաների թվում նվիրել են նվերներով զամբյուղ, որում նաեւ եղել են գերմանական նրբերշիկներ:
Բենեդիկտոս XVI-ը ծնվել Է 1927 թվականի ապրիլի 16-ին հարավային Գերմանիայում, բայց քանի որ այս տարի նրա ծննդյան օրը համընկել Է Զատիկի հետ, այն տոնել են մեկ օր ուշ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



