Փենսը՝ ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրության մասին. խաղաղությունն ուժով Է ձեռք բերվում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, որը գտնվում Է Ճապոնիայում, խոսելով ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրության մասին, հայտարարել Է, որ խաղաղությունն ուժով Է ձեռք բերվում:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայացած հանդիպմանը, ինչպես փոխանցում Է Kyodo գործակալությունը, Փենսն ընդգծել Է, որ իր երկիրը, ինչպես եւ Ճապոնիան, խաղաղություն Է ցանկանում տարածաշրջանում, սակայն հիշեցրել Է, որ «խաղաղությունն ուժով Է ձեռք բերվում»:
Բացի այդ նա հայտարարել Է, որ ԱՄՆ-ը հաստատակամորեն մտադիր Է գործակցել Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Չինաստանի հետ Հյուսիսային կորեայի միջուկային հիմնախնդրի խաղաղ լուծման հասնելու համար:
ԱՄՆ-ի փոխնախագահը կատարում Է ասիական շրջագայություն, որի ընթացքում նա այցելել Է Հարավային Կորեա եւ ժամանել Տոկիո:
Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հույս Է հայտնել, որ Վաշինգտոնի եւ Փենյանի միջեւ առկա լարվածությունը կլուծվի խաղաղ ճանապարհով:
«Չեմ ցանկանում պատմել՝ ինչ եմ ես անում կամ ինչ եմ մտածում: Ես այնպես չեմ գործում, ինչպես նախորդ վարչակազմերը, որոնք չորս շաբաթ առաջ ասում Էին, թե ինչ են իրենք մտադիր ձեռնարկել: Դա այդպես չի արվում»,- ասել Է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը դիտարկում Է արդյոք ԿԺԴՀ-ին հարված հասցնելը: «Մենք կտեսնենք, ինչ կլինի,- հավելել Է նա:- Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կավարտվի: Հուսով եմ, որ կլինի խաղաղություն, սակայն այդ ջենթլմենի (նկատի ունի ԿԺԴՀ-ի առաջնորդին) հետ արդեն բավական երկար են խոսում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



