Ինչպես 2 րոպեում հեռացնել թևատակերի մազերն՝ առանց հետքերի
LIFEԵթե հոգնել եք ամեն օր ածելի օգտագործել, կարող եք թևատակերի մազերից ազատվել բնական միջոցներով։ Markerium.ru-ն ներկայացրել է մի քանի տարբերակ։
1. Կիտրոն և շաքար։ Երկու ճաշի գդալ կիտրոնի հյութը խառնեք մեկ ճաշի գդալ շաքարի հետ։ Լավ խառնեք։ Պաստան քսեք այն հատվածին, որտեղ առկա է մազածածկույթ, ապա քաշեք խոնավ շորով։ Լավագույն արդյունքի հասնելու համար կրկնեք սա շաբաթվա ընթացքում 2 անգամ։

2. Ձու և եգիպտացորենի ալյուր։ Խառնեք մեկ ճաշի գդալ սպիտակուցն ու կես ճաշի գդալ ալյուրը։ Քսեք մաշկին, թողեք չորանա։ Ապա լվացեք ջրով։

3. Կաթ և քրքում։ Ձեզ մի փոքր քրքում և 2 ճաշի գդալ կաթ է հարկավոր։ Խառնուրդը քսեք մաշկին, մի քանի րոպե անց լվացեք ջրով։

Փորձեք այս միջոցները, եթե ալերգիա չունեք բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



