Գերմանիայի թուրքերն աջակցել են Էրդողանին
INTERNATIONAL NEWSՀանրաքվեին քվեարկած բեռլինցի թուրքերի 49,9 տոկոսն իրենց ձայները տվել են ընդդեմ Թուրքիայի նախագահի լիազորությունների ընդլայնման։ Գերմանիայի մյուս 12 հյուպատոսարաններում սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները հաղթել են ձայների մեծամասնությամբ։ Իսկ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա հողում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցների հաղթանակը ցնցող էր՝ Դյուսերդոլֆում հօգուտ Թուրքիայի նախագահի լիազորությունների ընդլայնման քվարկել են ընտրողների 69,6 տոկոսը, իսկ Էսսենում՝ 75,9 տոկոսը։
«Ես չեմ հասկանում։ Գերմանիայում թուրքերի մեծամասնությունը քվեարկում է հօգուտ քաղաքական համակարգի, որտեղ նրանք ինքները չեն ցանկանում ապրել», -Twitter –ի իր բլոգում գրել է Էսսենի քաղաքապետ Թոմաս Քուֆենը, հաղորդում է DW-ը։
Գերմանիայում մոտ 1,4 մլն թուրքեր մարտի 27-ից ապրիլի 9-ը հանրավքեի ժամանակ քվեարկելու իրավունք են ստացել։ Միջինում Գերմանիայում Սահմանադրության փոփոխության օգտին քվեարկել են ընտրություններին մասնակցածների 63 տոկոսը, այսինքն՝ ավելի քան 400 հազար մարդ։



