Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ընտանիքը դեռ շոկի մեջ է, կանխամտածված թե՞ պատահական կնասպանություն

SOCIETY

Ամիսներ առաջ Հայաստանում գրանցված հերթական կնասպանությունը երեք անչափահաս երեխաներին զրկեց մայրական գուրգուրանքից ու ընտանիքին հավերժ դրոշմեց մեծ ցավով, չպարզված հարցերով, որոնց պատասխաններն առաջիկա շաբաթներին կփորձի գտնել դատարանը։

Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 22.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ակնալիճ-Զարթոնք ճանապարհին երիտասարդ կնոջ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված ճանապարհի 2-րդ կմ-ին հարակից Սեւջուր-Ախթամար ջրատարում հայտնաբերել է 1978 թ. ծնված Նարինե Դանիելյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով: Ձեռնարկված միջոցառումների արդյուքում պարզվել է, որ ժամը 22-ի սահմաններում նույն ճանապարհահատվածում, վիճաբանության ժամանակ, 1970թ. ծնված Արթուր Մելիքսեթյանը ծեծելով սպանել է կնոջը՝ Դանիելյանին:

Արթուրն ու Նարինեն քսանչորս տարվա ամուսիններ են եղել, ամուսնացել են, երբ Նարինեն ընդամենը 14 տարեկան է եղել։ Ունեն երեք անչափահաս երեխաներ։

Ամուսնական կյանքի նման հանգուցալուծումը հանկարծակիի է բերել բոլոր նրանց ճանաչողներին, ու թեեւ կնոջ հարազատներն ասում են, որ Արթուրը միշտ էլ բռնության է ենթարկել Նարինեն, սակայն դեպքերի նման զարգացմանը որեւէ մեկը չէր կարող սպասել։

Նարինեի հարազատների կարծիքով զույգերը երբեք էլ չեն փայլել լավ հարաբերություններով, նշվում է, որ Նարինեն ճնշվել եւ հալածվել է ամուսնու կողմից։

Մինչդեռ Արթուրի հարազատները նշում են, որ ընտանիքը հիմնականում համերաշխ է ապրել։

«Իմ ընտանիքը եղել է իդեալական ընտանիք, իմ ամուսինը եղել է օրինակելի հայր, տասը տարի իր տղա երեխեքին տարել ա դպրոց բերել ա, նրանից վատ բան սպասելի չէր, որ իրենց երեխեքն էլ ընդօրինակեին։ Մենք քառասուն տարի այս շենքում ենք ապրում, բոլորը մեզ գիտեն, բոլորը մեզ հարգում են։ Ես չգիտեմ կատարվածն ինչպես անվանել, դժբախտություն, փորձանք, չգիտեմ․․․»,-ասում է Արթուրի մայրը՝ տիկին Գոհարը։

Կինը պատմում է, որ երեխաները դեռ վաղ հասակից են սիրահարված եղել եւ միասին որոշել են փախնել ու ամուսնանալ։

«Շատ դեմ էի, որ այդ տարիքում ամուսնանային, բայց սիրում էին իրար։ Ես իր հորն ասել եմ՝ չկարծես, թե հարս եմ պահում իմ տանը, նրան իմ երեխու պես եմ պահել։ Եվ ինձ համար ցավալի է, ես ոչ միայն իմ տղուն եմ կորցրել, այլ իմ աղջկան։ Ինքն ինձ մենակ ջանով էր դիմում, երբեք խնդիր չենք ունեցել, էս տան մեջ հարս սկեսուր հարաբերություններ չեն եղել։ Մեր հետ երբեւէ խնդիր չի եղել, խնդիրն իրենց մեջ է եղել։ Իմ տան երկրաշարժն էլ էս էր, ոչ մեկը չգիտի, թե իր հետ ինչ կարող է լինել։ Ես ոչ մեկին չեմ կարող մեղադրել, մենք չգիտենք, թե ինչ է կատարվել»,-ասում է տիկին Գոհարը։

Տիկին Գոհարը պատմում է, որ որդին ու հարսը սկզբնական շրջանում ապրել են իրենց հետ, հետո մեկն էլ են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, սակայն առաջնեկի ծնունդից հետո վերադարձել են եւ ապրել են միասին։ Միայն վերջին երեք տարիներին իրենց տան մոտակայքում նոր տուն են գնել եւ երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է։

«Երեք տարի առաջ առանձին տուն գնեցինք, իրենք էնտեղ էին ապրում, բայց մշտապես կապի մեջ էինք, միշտ հավաքվում էինք իրար գլխի։ Բոլոր տոները միասին էինք նշում։ Ես շոկի մեջ եմ մինչեւ հիմա։ Միշտ մտածել եմ իրենց խնդիրը գումարի մեջ է, ինչով կարողացել ենք, օգնել ենք, բայց երեւի ուրիշ բան կար։ Ես իմ թշնամուն նույնիսկ սա չեմ ցանկանա»,-ասում է Նարինեի սկեսուրը։

Հարեւաններին կատարվածը նույնպես ցնցել է։ Թեեւ կարճ ժամանակ են ճանաչել ընտանիքին, սակայն հասցրել էին սիրել Նարինեին։

«Բոլորիս համար հարցական է, թե ինչի էսպես եղավ։ Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ նման բան կլինի։ Երեք տարի էդ աղջիկն էստեղ է ապրել, շատ լավ աղջիկ էր, մաքուր, մաքրասեր, երեխեքին շատ ուշադիր էր։ Մի քիչ նեղն էին ապրում, բայց սկեսուրենք շատ էին օգնում։ Տղայի ծնողներն ամեն օր գալիս էին, ամեն ինչով օգնում էին։ Բայց այդ տղան՝ ամուսինը, շատ մռայլ էր, ոչ մեկի հետ չէր խոսում, չէր շփվում»,-ասում է հարեւաններից մեկը։

Հարեւաններն ասում են, որ նրանց տնից որեւէ ձայն, բղավոց չեն լսել, բայց Նարինեն միշտ լարված է եղել, միշտ վախեցած։

«Սպազմի մեջ ապրող աղջիկ էր։ Մի քանի ամսով ամուսինը գնացել էր Ռուսաստան աշխատելու, էն էլ համակարգչով սկայպն ամբողջ օրը միացրած նայում էր թե տանն ինչ ա կատարվում, ով ուր ա գնում, ով ինչ ա անում։ Որ սենյակ գնում էր կոմպը հետը տանում էր։ Էդ աղջկա համար նույնիսկ պրոբլեմ էր մանկապարտեզ գնալ գալը։ Նույնիսկ լուամուտից չէր նայում։ Էդ աղջիկը շատ դժգոհ էր իր կյանքից, ասում էր ամեն ինչի վրա խոսում ա ամուսինը, հոգնել էր էլի արդեն էդ խանդից, լարվածությունից»,-պատմում է հարեւանուհին։

Հարեւաններն ասում են, որ տան մոտ շինություն էր սարքում Արթուրը, որպեսզի Նարինեն մատնահարդարությամբ զբաղվի, որոշել էին նույնիսկ ավագ աղջկան էլ վարսավիրության դասերի տանել, որ հետո մոր հետ միասին աշխատեն։

Թե ինչ եղավ, չհասկացանք։ Մահվան նախորդ օրն եկավ ամաններ վերցրեց, իկռա էր անում, ամանները լվացել բերել էր, ասեց իրիկունը գնալու ենք բադրջան բերենք, որ էլի պահածոներ անեմ, գնաց ու գնաց, առավոտ շուտ իմացանք, թե ինչ է եղել։ Ամբողջ շենքն է շոկի մեջ, ոչ ոք չէր սպասում նման բանի»,-ասում է հարեւանը։

Հարեւանները ցավով նշում են, որ Նարինեի մահից հետո փորձում են նրան վարկաբեկել՝ այդ կերպ արդարացնելով ամուսնու արարքը։

Այս դեպքի նախաքննությունն ավարտված է եւ գործն ուղարկված է դատարան։ Առաջին դատը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժամը 15:00, ք. Արմավիր, Հանրապետության 41 հասցեում գտնվող առաջին ատյանի դատարանում, դատավոր՝ Ադամյան:

Արթուրին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով՝ սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Սակայն, Նարինեի հարազատները պնդում են, թե մեղադրանքը պետք է լիներ 104 հոդվածի երկրորդ մասով՝ առանձին դաժանությամբ սպանություն, որի դեպքում պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ:

«Ես կհաշտվեի այս ամենի հետ, եթե իմանայի ասենք ավտովթար է եղել ու քույրս վթարից է մահացել, բայց որ գնաս մորգ ու տեսնես, որ էն աստիճանի ա ծեծել, որ այտի վրա բոթասի հետքն ա տպված, էն վիճակում լինի, որ փակ դագաղում դնեն, դա ուղղակի սարսափելի բան է»,-ասում է Նարինեի քույրը։

Նարինեի դեպքը, ցավոք, ոչ առաջին եւ ոչ էլ վերջինն է։ Հայաստանում միայն վերջին հինգ տարիների ընթացքում պաշտոնական տվյալներով 30 կնոջ սպանություն է գրանցվել ընտանեկան բռնության հետեւանքով։ Այդ դեպքերի ընթացքում, առնվազն 7 երեխա ականատես է եղել մոր սպանությանը եւ շուրջ 30 անչափահաս երեխա զրկվել է մայրական խնամքից։

Ոստիկանության տվյալներով 2016-ի առաջին 10 ամիսներին գրանցվել է 563 ընտանեկան բռնության դեպք, որից 115-ով հարուցվել է քրեական գործ, որից 34-ն էլ ուղարկվել է դատարան, 81-ը՝ կարճվել։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի տվյալների համաձայն՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերով թեժ գծին կատարած ահազանգերի թիվը վերջին 3 տարիների ընթացքում կազմել է 5500, որից շուրջ 2000-ը գրանցվել է 2015-ին: Ոստիկանության պաշտոնական տվյալներով 2015-ին գրանցվել է 857 դեպք:

Պաշտոնական տվյալները, սակայն, ըստ փորձագետների եւ ոստիկանության պաշտոնյաների, այսբերգի միայն երեւացող մասն է, քանի որ խնդրի մասին կանայք բարձրաձայնում են միայն երբ դանակը հասնում է ոսկորին:

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խումբը, որի շրջանակներում էլ ստեղծվել է հոդվածը, բազմիցս անդրադարձել է Հայաստանում կանանց սպանության դեպքերին։

Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց եւ հետամուտ լինել դեպքերի թափանցիկ եւ արդար քննությանը:

Խմբի սոցիալական աշխատող Սոնա Հովակիմյանն ասում է, որ Հայաստանում չկա բռնության ընկալում։

«Բռնության դրսեւորման մասին շատ քիչ գիտելիքներ ունենք, ինչի մասին խոսում է ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ հասարակության զարմանքը, չընդունելը, ամեն ձեւով բռնության արդարացման մշակույթը: Ցավալի է, բայց կանանց նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ նման մոտեցում առկա է նաեւ պետական համակարգերում, մենք չունենք ընտանեկան բռնության կանխարգելման օրենք, չունենք կանխարգելիչ մեխանիզմներ եւ համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող աշխատակիցները,-ասում է Հովակիմյանը՝ հավելելով, որ մենք չենք գիտակցում բռնության շղթան եւ չգիտենք, թե ինչ է ընտանեկան բռնությունը,-նույն խանդը, խստությունը, վերահսկողությունը, չափից դուրս հոգատարությունն արդեն խոսում է երկկողմանի խնդիրների եւ ոչ առողջ հարաբերությունների մասին, խնդիրներ, որոնք կան ու չգիտես, թե ուր կտանեն, խնդիրներ, որոնք կարիք ունեն լուծման։ Փոխարեն նման դեպքերն արժանանում են մեր անուշադրությանը եւ անտարբերությանը, ինչին չենք տալիս կարեւորություն, իսկ վերջում երբ արդեն ուշ է լինում, զարմանում ենք, թե ինչպես կարող էր նման դեպք պատահել՝ փորձելով գտնել արդարացումներ եւ պատճառներ»:

Սոցիալական աշխատող Սոնա Հովակիմյանը վստահ է՝ բռնությունը մեկ անգամվա գործողություն չէ, այն խորքային խնդիր է, իսկ բռնությունը չունի արդարացում։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն էլ նշում է, որ ընտանեկան բռնությունների դեպքում, հատկապես, երբ վեճը հանգուցալուծվում է ամուսիններից մեկի սպանությամբ, ամենախոցելին երեխաներն են։ Հովհաննիսյանը նշում է, որ չկան նրանցով զբաղվող պատշաճ մարմիններ, հոգաբարձուների խորհուրդն է, որն ըստ Հովհաննիսյանի՝ ոչ պրոֆեսիոնալ, կոռուպցիոն ռիսկեր պարունակող, փակ կառույց է, ամբողջ հույսը դրվում է ծրագրերով աշխատող հասարակական կազմակերպությունների վրա, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանությունը պետության պարտավորությունն է, իսկ այդ երեխաների նկատմամբ պետությունն ընդհանրապես չի կատարում իր գործառույթը։

«Շատ հաճախ մենք նույնիսկ չգիտենք, թե ուր են հայտնվում այդ երեխաները, որոնց մայրերը սպանվել են, հայրերը բանտարկվել։ Եվ արդյո՞ք երեխաները հաղթահարում են այդ տրավման։ Շատ հաճախ ընտանեկան բռնության դեպքերը տեղի են ունենում երեխաների աչքի առաջ, դատարաններում ամենեւին դա ծանրացուցիչ հանգամանք չի դիտարկվում։ Մինչդեռ դատարանը հիմնականում հաշվի է առնում, որ խնամքին կան անչափահաս երեխաներ՝ անկախ նրանից, թե երեխաներն ում մոտ են գտնվում, դատական վճռում կա այդպիսի տող, որ պատիժը մեղմացվում է, քանի որ մեկ ծնողը հանգուցյալ է, իսկ մյուսը՝ չի կարող ավելի երկար մնալ դատապարտված, սակայն շատ ժամանակ, միեւնույնն է, մինչեւ նրանց ազատ արձակվելն այդ երեխաներն արդեն չափահաս են դառնում եւ այս պարագայով մեղմացուցիչ հանգամանքն անիմաստ է դառնում»,-ասում է Հովհաննիսյանը։

Գոհար Աբրահամյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League