Թուրքիայի հանրաքվեն ցույց տվեց հասարակության խորը տարաձայնությունները. Օլանդ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի սահմանադրական հանրաքվեի մոտ արդյունքները ցույց են տալիս հասարակության մեջ առկա խորը տարաձայնությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատը:
«Թուրքերն ու միայն նրանք են որոշում ինչպես կազմակերպել իրենք քաղաքական ինստիտուտները, սակայն հրապարակված արդյունքները ցույց տվեցին, որ թուրքական հասարակությունը բաժանված է ծրագրված խորքային փոփոխությունների հարցում»,- ասվում է Օլանդի գրասենյակի հայտարարության մեջ:
Առանձին հայտարարություն է տարածել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը` կոչ անելով թուրքական կառավարությանը հարգել Մարդու իրավունքներ եվրոպական կոնվենցիան և մահապատժի վրա դրա արգելքը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



