Ֆիլիպիններում փոթորկի հետեւանքով ավելի քան 120 ձկնորս է կորել
SOCIETYՖիլիպինների հյուսիսում փոթորկի հետեւանքով 121 ձկնորս ու 23 նավ է անհետ կորել: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:
31 հոգու հաջողվել է փրկել: Լոսուն կղզում էլ 2 մարդ է զոհվել: Ընդհանուր առմամբ, փոթորկի հետեւանքով ավելի քան 190 հազար մարդ է տուժել:
Wall Street Journal-ի փոխանցմամբ, այսօր փոթորիկը հասել է Չինաստանի հարավային շրջաններ: Գուանդուն գավառում տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել:
Մուժիգե (կորեերենից թարգմանաբար՝ ծիածան) անվանումը ստացած թայֆունը կարող է հասնել նաեւ Հայնան կղզի, ուր հազարավոր չինացիներ են ժամանել՝ Ազգի օրվա առիթով տոնակատարությունների մասնակցելու նպատակով: Կղզում երկաթուղային եւ օդային հաղորդակցությունը դադարեցվել է:
1
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
2
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc



