Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 13 տոկոսի
SOCIETYԹուրքիայի վիճակագրական ծառայությունը նոր տվյալներ է հայտնել երկրում գործազրկության մակարդակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Ըստ նոր տվյալների`2017 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 և բարձր տարիքի աշխատողների շրջանում գործազուրկների թիվն ավելացել է 695 հազարով` դառնալով 3 միլիոն 985 հազար: Գործազրկության մակարդակն ավելացել է 1.9 տոկոսով` հասնելով 13 տոկոսի:
Այսպիսով, վերջին 7 տարվա ընթացքում գործազրկությունն առավելագույն մակարդակի է հասել:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



