Հանրաքվեից հետո Թուրքիա-ԵՄ համագործակցությունն ավելի է բարդանալու. Սեբաստիան Կուրց
INTERNATIONAL NEWSԱվստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը մեկնաբանել է Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները` նշելով, որ դրանից հետո Եվրամիության հետ համագործակցությունն ավելի է բարդանալու: Ինչպես հաղորդում, է «Արմենպրես»-ը, այս մասին Կուրցը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Հանրաքվեի արդյունքները ստեղծեցին մասնատված երկիր: Ապագայում այս երկրի հետ Եվրամիության համագործակցությունն ավելի է բարդանալու»,- նշել է Կուրցը:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցածսահմանադրական հանրաքվեումընտրատեղամասերի 99,97 տոկոսիարդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» էասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:
Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլունհայտարարել է հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ շուրջ 1,5 միլիոն քվե հաշվվելէ «այո»-ի օգտին խախտման արդյունքում:



