Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Զատկի տոնին Դադիվանքում տեղի ունեցավ զինվորների մկրտություն

SOCIETY

Ապրիլի 16-ին՝ Սուրբ Զատկի տոնին մարդաշատ էր Հայոց ամենանշանավոր ու վաղնջական ժամանակների հոգևոր սրբատունը՝ Դադիվանքը, որտեղ կայացավ «Ուրախ Զատիկ» փառատոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այստեղ էին եկել հազարավոր հայ-ուխտավորներ Արցախի բոլոր շրջաններից, մայրաքաղաքից, Մայր հայրենիքից ու Սփյուռքից, ինչպես ն աև՝ օտարազգիներ արտերկրից:  ՀՀ Պաշտպանության նախարարության հոգևոր ծառայության առաջին պատասխանատու  Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետոտեղի  ունեցավ 30 զինվորների մկրտության արարողություն: Տոնն առավել գեղեցիկու ազգային, ժողովրդական էին դարձրել Շահումյանի շրջանի 16 համայնքները ներկայացնող բնակիչները, ովքեր սեղաններ էին զարդարել ու կազմակերպել հյուրասիրություն: Վանական համալիրում նաև իրականացավ ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ազգագրական խաղեր: Համերգային մասով հանդես եկան «Մ ենք ենք մեր սարերը» համույթը, այլ խմբեր: Սրբավայրի տարածքում շուրջպար էին բռնել մեր հայրենակիցները՝ տարբեր վայրերից եկած: Պարող երիտասարդներին էին միացել հոգևորականներ ու զինվորներ: Հայոց հնամենի վանքի բակում հնչում էր միասնության երգը, կատարվում միասնության ու ռազմական, ազգագրական պարը: Ն զորամասի նվագախմբի զինվորների կատարմամբ հնչում էին ռազմահայրենասիրական, ժողովրդական ու ազգագրական երգեր: Զինվոր Սարգիս Ջանիկյանը մի քանի երգ կատարեց՝ ոգևորելով ներկաներին: Երևանից է զինվորը, ով արդեն 10 ամիս է՝ ծառայության մեջ է: Ծաղկաձորից է Ռ աֆայել Բադալյանը, ով նորակոչիկ է՝ 3 ամսյա ծառայող, բայց արդեն սեր է վայելում զինակիցների մոտ՝որպես լավ մարդ ու լավ երգիչ: Դադիվանքի Հովհաննես քահանա Հովհաննիսյանը կարևոր է համարում նման միջոցառումը՝ ասելով. «Կարևորը հոգու լույսն է, որ ստանում ենք Աստծուց. 100 և ավելի տարի է, ինչ այս սրբավայրում այսպիսի տոնախմբություն չի եղել: Փառք Աստծո, շնորհավորում եմ մեր ժողովրդին, թող Տերը պահապան լինի նրան»:

Մկրտությունից հետո զինվորները շարվեցին Սուրբ  Դադիի շիրիմի մոտ: Տեր Վրթանես Աբրահամյանը կարևորեց, թե որտեղ է կայացել զինվորների մկրտությունը, և մկրտվողներին բաժանեցին Մկրտության վկայականներ, «Նոր Կտակարան»: Տոնոյան Աթոն Գյումրիից է՝ 3 ամսյա ծառայող: Ասաց՝թեթևություն է զգում մկրտվելուց հետո, ավելի ոգևորված և պատրաստ հայրենիքի պաշտպանությանը: Արթուր Մաթևոսյանը Ստեփանավանից է, շուտով կզորացրվի և տուն կվերադառնա մկրտված, ինչպես ինքն ասաց՝ թեթևացած, հավատով լի: Փառատոնն արդեն 6-րդ անգամ իրականանում է Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի բնակիչ, բազմազավակ մայր Մարիամ Փիլաֆյանի նախաձեռնությամբ՝ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու Շահումյանի շրջվարչակազմի աջակցությամբ: Ուրախ է Մ. Փիլաֆյանը. չէր սպասում, որ այսքան մարդաշատ կլինի Դադիվանքում: Ուրախ է նաև այն առիթով, որ վանական համալիրն արդեն հոգևոր սպասավոր ունի: Տոնին մասնակից եղան նաև Քաշաթաղի շրջանի Բերձորի և Աղավնոյի բնակիչները՝ Բերձորի երկրագիտական թանգարանի տնօրենի նախաձեռնությամբ: ԱՀ կառավարությունը հոգացել էր տրանսպորտի խնդիրը, և Բերձորում գործող հանրակրթական 2 դպրոցներից 20-ից ավելի աշակերտներ, ինչպես նաև ուսուցիչներ, երիտասարդներ նաև Աղավնոյից, մասնակից եղան «Ուրախ Զատիկ» փառատոնին ու տուն եկան գոհ: Փառատոնին ներկա էին ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, այլ պաշտոնատար անձինք:  ՆույնօրըՍուրբ պատարագ մատուցվեց նաև Քաշաթաղի շրջկենտրոն ԲերձորիՍուրբ Համբարձման եկեղեցում: Շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս Վարդապետի ձեռամբ նախորդ օրը կայացավ նաև Ճրագալույցի արարողություն:

 Զոհրաբ Ըռքոյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League