Իրանը պատրաստ Է պաշտպանել նավթի հանույթի կրճատման համաձայնագրի երկարացումը
ECONOMICS Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել Է, որ նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրի մասնակից երկրների մեծամասնությունը ցանկանում Է երկարացնել այն: Իրանն իր հերթին պատրաստ Է պաշտպանել գործարքի երկարացումը, եթե դրա մասնակիցները գան նման որոշման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրանը նույնպես պաշտպանում Է այդ որոշումը: Եթե մյուս երկրներն այն պաշտպանեն, Իրանը եւս այդպես կվարվի»,- Զանգանեի խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը:
ՕՊԷՔ-ն անցյալ տարվա նոյեմբերի 30-ի նիստում պայմանավորվել Է իր օրական արդյունահանումը հոկտեմբեր ամսվա մակարդակի համեմատությամբ կրճատել 1,2 մլն բարելով:
Համաձայագրի երկարացման հարցը քննարկվելու Է մոնիթորինգային կոմիտեի՝ մայիսին կայանալիք նախարարական հանդիպմանը:
Համաձայնագրի երկարացման օգտին արդեն հանդես են եկել Քուվեյթը, Օմանը, Վենեսուելան, Իրաքը, Ադրբեջանը, Ալժիրը: Անցած շաբաթ ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրների, հայտնել Էին, որ Սաուդյան Արաբիան նույնպես պաշտպանում Է գործարքի երկարաձգումը: Ռուսաստանն առայժմ հայտարարում Է, որ այդ մասին խոսելը դեռեւս վաղ Է: Սակայն, ինչպես ապրիլի սկզբին հայտնել Է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, նախարարությունն արդեն այդ հարցը քննարկել Է ռուսական նավթընկերությունների հետ եւ կառավարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



