Ավելի քան 60 երեխաներ են զոհվել Հալեպում ահաբեկչության հետևանքով. ՅՈւՆԻՍԵՖ
SOCIETYԱվելի քան 60 երեխաներ են զոհվել շաբաթ օրը Հալեպի արվարձան Ռաշիդինում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) գլխավոր տնօրեն Էնթոնի Լեյքը։ Նա դատապարտել է դաժան հարձակումը խաղաղ բնակիչներով ավտոբուսների շարասյան վրա և կոչ արել վերջ դնել Սիրիայում արյունահեղությանը։
«Այժմ ողջ մնացածները ստիպված են հաշտվել նոր սարսափելի կորստի հետ»,-ասվում է ՅՈւՆԻՍԵՖ-ի ղեկավարի հայտարարությունում։ Նրա խոսքով՝ ողբերգությունը պետք է մղի բոլորին օգնություն ցուցաբերելու սիրիացի երեխաներին և պարգևելու հույս առ այն, որ նրանք, ովքեր ունեն սիրտ և այդ պատերազմին վերջ դնելու հնարավորություն, կանեն դա։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



