Կաթնաղբյուրի դպրոցի նախկին տնօրենը տուգանվեց 200 հազար դրամով. կեղծ փաստաթղթեր էր կազմել
SOCIETYԼոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի դպրոցի նախկին տնօրեն, թոշակառու Ալմաստ Սավթալյանը կեղծ փաստաթղթեր կազմելու համար տուգանվել է 200 հազար դրամով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ալմաստ Սավթալյանը 9 տարի աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում եւ այդ ընթացքում պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, ինչպես նաեւ կազմել եւ հանձնել է կեղծ փաստաթղթեր: Իրավապահներն այս դեպքով սկսել են զբաղվել, երբ նա արդեն թոշակի էր անցել:
Մինչեւ դատաքննություն սկսելը ամբաստանյալը միջնորդել է արագացված քննություն անցկացնել: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը թոշակառու կնոջը մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ տուգանել 200 հազար դրամով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



