Զանազանյանից վառ հիշողություններ կմնան. Արամ Հակոբյան
SOCIETY«Արարատ-73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի մահվան գույժը մեծ վիշտ է առաջացրել հայկական ֆուտբոլում: Վերջինիս սան Արամ Հակոբյանն armsport.am-ի զրույցում կիսվեց իր համար շատ ցավալի իրողությամբ և Զանազանյանից մնացած հուշերով:
«Հովհաննես Զանազանյանը մեծ դեր է ունեցել իմ՝ ոչ միայն որպես ֆուտբոլիստ ձևավորման, այլ նաև որպես անձնավորություն կազմավորման գործում: Նրա մահը մեծ կորուստ է բոլորիս համար. ցավոք՝ հիվանդությանը հաղթել չստացվեց... խորը ցավակցություններ եմ հայտնում:
Զանազանյանից վառ հիշողություններ ու պահեր կմնան: Նա միշտ եղել է հոգով բարի և ժպտադեմ. քիչ մարզիչներ են այդպիսին: Նա իր գործի իսկական նվիրյալ էր: Ես միմիայն դրական հիշողություններ եմ պահպանելու իրենից»:
1
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
2
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc



