Էնրիկե. Հնարավոր է՝ Յուվենտուսի հետ խաղանք 8 հարձակվողով
SPORT«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ թիմը ռիսկի կդիմի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում՝ «Յուվենտուսի» հետ.
«Իհարկե, խաղի որոշակի պահի մենք մոտ կլինենք քամբեքի: Մենք շատ անգամ ռիսկի կդիմենք:
Հնարավոր է՝ «Յուվենտուսի» հետ խաղանք 8 հարձակվողով. միևնույն է՝ կորցնելու ոչինչ չունենք: Երկրպագուները պետք է հավատան ֆուտբոլիստներին, որոնք արդեն հաղթել են ամեն ինչ:
Մենք չեմպիոնների թիմ ենք: Պարզապես «Բարսելոնայի» երկրպագուները սովոր են բելուգայի ձկնկիթին, բայց միշտ չէ, որ հնարավոր է տարեցտարի պահել նշաձողը»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
«Բարսելոնայի» և «Յուվենտուսի» միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 19-ին կատալոնացիների դաշտում: Սեփական հարկի տակ թուրինցիները ջախջախեցին մրցակցին 3:0 հաշվով:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



