Սիրիայի ճգնաժամը միայն ռազմական ճանապարհով լուծել անհնար է. Մերկելը
POLITICSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ճգնաժամը Սիրիայում հնարավոր չէ լուծել միայն ռազմական միջամտության միջոցով և քաղաքական մեթոդներ ու բանակցություններ են պետք:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նա նշել է, որ սիրիական հակամարտության լուծմանը պետք է մասնակցեն ինչպես ընդդիմությունը, այնպես էլ Բաշար ալ-Ասադի կառավարությունը:
Նա հավելել է, որ քաղաքական լուծում գտնելու հարցի լուծման մեջ դերակատարություն կարող են ունենալ Գերմանիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Սաուդիան Արաբիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան:
Ավելի վաղ ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է ինտենսիվ դարձնի Սիրիայում իսլամիստների դիրքերին հարվածներ հասցնելը:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



