Վենեսուելայում բողոքի ցույցերի ավելի քան 400 մասնակից է ձերբակալվել
SOCIETYՎենեսուելայում ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաների ընթացքում ապրիլի 4-15-ն առնվազն 470 մարդ է ձերբակալվել: Ըստ ՏԱՍՍ-ի այս մասին հայտարարել է «Վենեսուելական քրեական ֆորում» ՀԿ ղեկավար, փաստաբան Ալֆրեսո Ռոմերոն:
Նրա տվյալներով՝ 188 մարդ մինչեւ հիմա կալանավորված է, հիմնականում մայրաքաղաք Կարակասում եւ Լարա նահանգում:
Երկրի տարբեր շրջաններում հակակառավարական ցույցերը վերաճել են ոչ միայն ոստիկանության հետ բախումների, այլեւ հակաիրավական այլ գործողությունների: Տարբեր շրջաններում շուրջ 50 խանութ է թալանվել: Ձեռներեցներն իշխանություններին կոչ են արել ապահովել իրենց գործունեության անվտանգությունը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



